Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Կապիտան Սերգեյ Թերզիյանը՝ Ռուսաստանի հերոս

Վերլուծություն

Արդեն չորրորդ տարին է ընթանում հատուկ ռազմական գործողությունը (СВО), և մոտ 20,000 հայեր ռուսաստանյան բանակի կազմում, նրա անվտանգային կառույցներում, կամավորական ջոկատներում հերոսաբար կռվում են և պաշտպանում Ռուսաստանը։ Դոնբասում նրանք պաշտպանում են Ռուսական աշխարհը ուկրաինացի նացիստների կազմակերպած ցեղասպանությունից։ Հայ ժողովրդի ներկայացուցիչները, բազմազգ Ռուսաստանի մյուս եղբայրական ժողովուրդների հետ ուս ուսի տված, իրենց ավանդն են ներդնում ապագա հաղթանակի մեջ։

2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Հայրենիքի հերոսների օրը, Կրեմլի մեծ պալատի  Գեորգիևյան դահլիճում տեղի ունեցավ ավելի քան երկու հարյուր զինվորականների և քաղաքացիական անձանց պարգևատրման արարողությունը: Պարգևատրվածները աչքի էին ընկել հատուկ ռազմական գործողության ռազմաճակատում՝ բնակավայրերի ազատագրման և ռազմական տեխնիկայի փորձարկման ժամանակ:

Պարգևատրվածների մեջ էր նաև մեր հայրենակիցը՝ կապիտան Սերգեյ Միհրանի Թերզիյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիսավոր պայմաններում Սերգեյ Թերզիյանին շնորհեց Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալը։

Ապշեցնում են հայ ժողովրդի քաջարի զավակի սխրանքների մասշտաբները։

Կապիտան Թերզիյանը կատարել է անօդաչու համակարգերի կիրառման առաջադրանքներ։ Նա բազմիցս առաջ է մղվել իր ստորաբաժանումները պաշտպանելու համար: Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ նա վերացրել է խոշոր հենակետ և գերմանական «Լեոպարդ» տանկը։ Նրա ղեկավարությամբ անօդաչու թռչող սարքերի հաշվարկները ոչնչացրել են թշնամու տասնյակ միավոր տեխնիկա։ Սպան կազմակերպել է նաև հաջող դարանակալում ճանապարհների ականապատմամբ և իրականացրել հետախուզություն, որի արդյունքը եղավ հարյուրավոր թիրախների ոչնչացումը։

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկատվական հաղորդագրության մեջ նշվում է, որ «նրա շնորհիվ ոչնչացվել են 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա (БМП), 6 զրահափոխադրիչ, 3 զրահապատ ավտոմեքենա, 5 մարտական զրահապատ մեքենա, 150 միավորից ավել ավտոմոբիլային տեխնիկա, 1 ականանետ, 9 ինքնագնաց հրետանային հրանոթ, ԱԹՍ-ների կառավարման 14 կետեր, 6 հենակետ և հակառակորդի կենդանի ուժ»։

Անհրաժեշտ է հատուկ նշել, որ կապիտան Սերգեյ Թերզիյանը երկրորդ հայն է, որին СВО-ի ժամանակ շնորհվել է Ռուսաստանի հերոսի բարձր կոչումը` Անդրանիկ Գասպարյանից հետո, որն այն ստացավ 2022 թվականի մարտին։ 2022 թվականի մարտի սկզբին հեռուստատեսությունը և մի շարք լրատվամիջոցներ հակիրճ հաղորդեցին. «Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար Անդրանիկ Գասպարյանը իրեն վստահված միավորման հետ կարողացավ Խերսոնի մարզում գրավել գետի վրայով անցնող կամուրջը։ 3 օր գտնվելով գերազանցող ուժերի շրջապատման մեջ և ենթարկվելով զանգվածային ավիահարվածների ու հրետակոծությունների՝ բրիգադը հակառակորդին թույլ չի տվել ճեղքել գիծը։ Նրանք հետ են մղել 9 գրոհ և ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի 23 միավոր զրահատեխնիկա։ Դրա շնորհիվ տղաները պահել են կամուրջը և թույլ չեն տվել հակառակորդի օժանդակ ուժերի տեղափոխումը»։

Հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար Ռուսաստանի հերոս դարձած առաջին հայը գնդապետ Անդրանիկ Սարգիսի Գասպարյանն է, որն այժմ Ռազմա-մարզական պատրաստության և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության «Վոին» («Մարտիկ») կենտրոնի հրամանատարն է։

Այստեղ կարևոր է նշել նաև, որ Սերգեյ Թերզիյանը Խորհրդային Միության փլուզումից հետո դարձավ Ռուսաստանի 6-րդ հայ հերոսը։ (Սուրեն Համբարձումի Թաշչյանին այս կոչումը շնորհվել է 1995 թ., Սերգեյ Իվանի Գրիգորովին`1997 թ., Գևորգ Անուշավանի Իսախանյանին` 2000 թ., Ռուբեն Թաթևոսի Եսայանին` 2006 թ. և Անդրանիկ Սարգիսի Գասպարյանին՝ 2022 թ.):

Անհրաժեշտ է նշել, որ Հայրենական մեծ պատերազմում սխրագործությունների համար 106 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչմանը, այդ թվում՝ երկու անգամ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը։ 26 զինվոր Փառքի բոլոր երեք աստիճանների շքանշանակիր են։

Սոչի առողջարանային քաղաքի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը ուրախությամբ շնորհավորեց իր հայրենակցին և պատմեց, որ Թերզիյանը բարձր կոչումը ստացել է հատուկ գործողության գոտում ցուցաբերած հերոսության և արիության համար՝ անօդաչու սարքերի օգնությամբ անձամբ ոչնչացնելով թշնամու տեխնիկան և վտանգելով սեփական կյանքը՝ ընկերներին պաշտպանելու համար։ «Սերգեյը հայրենիքի իսկական պաշտպան է, քաջության և խիզախության օրինակ մեր սերունդների համար»,– գրել է Պրոշունինը իր «Տելեգրամ» ալիքում։

Սոչիի քաղաքապետը նշել է, որ Սերգեյի մտերիմները, այդ թվում՝ նրա մայրը՝ Կարինան, իրավամբ հպարտանում են նրանով, և ամբողջ երկիրը շնորհակալություն է հայտնում նրան նման խիզախ որդու համար։

2025 թվականի դեկտեմբերի 17-ին Սոչիի քաղաքային ժողովի պատվիրակությունը այցելել է Ռուսաստանի հերոս կապիտան Սերգեյ Թերզիյանի ընտանիքին։ Այցի նպատակն էր խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնել հերոսի ծնողներին՝ Կարինա Վարազդատովնային և Միհրան Սերգեևիչին, արիություն և զինվորական ​​պարտքին հավատարմություն ցուցաբերած որդու դաստիարակության համար (https://sochi.ru/press­sluzhba/novosti/11/288607/?ysclid=mke2xe37kj177941478

Սոչիի քաղաքային ժողովի նախագահ Վիկտոր Ֆիլոնովը դիմել է հերոսի ծնողներին. «Հարգելի՛ Կարինա Վարազդատովնա և Միհրան Սերգեևիչ։ Այսօր մենք բոլոր պատգամավորների և Սոչիի բոլոր բնակիչների անունից եկել ենք ձեզ մոտ, որպեսզի արտահայտենք երախտագիտության և հիացմունքի ամենաանկեղծ խոսքերը։ Դուք դաստիարակել եք Ռուսաստանի իսկական հերոսի՝ ձեր որդուն՝ կապիտան Սերգեյ Թերզիյանին՝ անհավանական խիզախությամբ, բարձրագույն վարպետությամբ և իսկական մարտական եղբայրության զգացումով օժտված մարդուն։ Մենք հպարտանում ենք նրանով և նրա սխրանքով։ Մարտական ​​առաջադրանքները կատարելիս նրա պրոֆեսիոնալիզմը, ընկերներին պաշտպանելու նրա պատրաստակամությունը, նրա անձնական արիությունը հատկանիշներ են, որոնք նրան օրինակ են դարձնում մեզ բոլորիս համար։ Այն փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նրան շնորհել է երկրի բարձրագույն պարգևը՝ հերոսի «Ոսկե աստղ»-ը, խոսում է մեր հայրենիքի պաշտպանության գործում Սերգեյի ակնառու ավանդի մասին: Նա անձնական օրինակով ցույց է տալիս, թե ինչ է պատիվը, խիզախությունը և հավատարմությունը երդմանը։ Ամբողջ սրտով շնորհակալություն ենք հայտնում ձեզ այն բանի համար, որ այսպիսի որդի եք մեծացրել ու դաստիարակել։ Նա մեր ընդհանուր հպարտությունն է, ոչ միայն ձեր ընտանիքի հերոսն է, այլև ամբողջ Սոչի քաղաքի։ Նրա սխրանքը մեր երիտասարդության համար ծառայում է որպես հայրենասիրության և արիության ամենավառ չափանիշ: Կապիտան Թերզիյանին մաղթում ենք քաջառողջություն, հետագա հաջողություններ ծառայության մեջ և շուտ վերադարձ տուն։ Իսկ ձեզ՝ նրա ծնողներին, մեծ համբերություն, հանգստություն և ուրախություն՝ ձեր որդու սխրանքի գիտակցումից: Խորին խոնարհումս ձեզ»,– ասել է Սոչիի քաղաքային ժողովի նախագահ Վիկտոր Ֆիլոնովը։

Եզրափակելով՝ ուզում եմ հավելել, որ դարեր ի վեր հայերը՝ Ռուսական կայսրության հպատակները, Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, միշտ պատվով են պաշտպանել իրենց պետության շահերը։ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ պատմության հերոսական էջերում ոսկե տառերով են գրված այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Մադաթով, Տեր-Ղուկասով, Լազարյան, Սերեբրյակով, Լոռիս-Մելիքով, Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով, Իսակով, Ստեփանյան և շատ ուրիշներ։ Նրանք փառավորել են պատերազմական արվեստը և հավերժացրել իրենց անունները: Նրանց փառապանծ գործը շարունակում է Սերգեյ Թերզիյանը։

Շնորհավորում ենք կապիտան Սերգեյ Միհրանի Թերզիյանին բարձր պարգևի առթիվ և ցանկանում նրան նոր մեծ հաջողություններ։ Մենք հպարտանում ենք մեր խիզախ հայրենակցով։

 

Արամ Խաչատրյան, ռազմական լրագրող, ՌԴ ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ

Վլադիմիր Պուտինը կապիտան Սերգեյ Թերզիյանին հանձնեց Ռուսաստանի հերոսի կոչման «Ոսկե աստղ» մեդալը

 

Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը շնորհավորել է Ռուսաստանի հերոս Սերգեյ Թերզիյանի ընտանիքին

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված