Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

ԱՄՆ-Ադրբեջան. արդյո՞ք կչեղարկվի «հայամետ» 907-րդ բանաձևը

Վերլուծություն

Անդրեյ Արեշևը՝ «Նոև կովչեգի» համար

Նոր տարվա սկիզբը նշանավորվեց աշխարհի ամենանավթաբեր երկրներից մեկի՝ Վենեսուելայի այժմ արդեն փաստացի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին առևանգելու և ԱՄՆ տեղափոխելու համար Թրամփի վարչակազմի մանրակրկիտ նախապատրաստած սրընթաց գործողությամբ։ Թմրանյութերի միջազգային առևտրի մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքներից բացի՝ Սպիտակ տան քարոզչական հռետորաբանության մեջ պարզորոշ հնչում էր Օրինոկո գետի ավազանի նավթի արդյունահանման և վերամշակման նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մոտիվը։

Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Կովկասի ու Կենտրոնական Ասիայի էներգետիկ շուկաների նկատմամբ վերահսկողության զավթումը ենթադրում է Սպիտակ տան և միջազգային բիզնեսի որակապես նոր մակարդակի ներգրավվածություն տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացների մեջ։ Իրենց հերթին ամերիկացիների բիզնես գործընկերները դեմ չեն ներկայիս բանակցային գործընթացի շրջանակներում իրենց երկարաժամկետ նպատակներն ու առաջնահերթությունները առաջ մղելուն։

Այսպես, Մադուրոյի ձերբակալության հաջորդ օրը՝ 2026 թվականի հունվարի 4-ին, Իլհամ Ալիևը Բաքվում հյուրընկալեց Կոնգրեսի ամերիկյան պատվիրակությանը՝ սենատոր Մարկվեյն Մալինի գլխավորությամբ, որի կազմում էին Ջեյսոն Սմիթը, Ռոնի Ջեքսոնը և Ջիմի Պանետտան: ««Ազատության աջակցության ակտի» անարդար 907-րդ բանաձևը չի համապատասխանում մեր երկրների միջև հարաբերությունների այսօրվա զարգացման էությանը»,– հաղորդեց Ադրբեջանի նախագահը՝ հույս հայտնելով, որ Կոնգրեսի անդամները այուհետ էլ ջանքեր կգործադրեն՝ փաստաթղթի լիովին չեղարկման համար, որը 1992 թվականից պաշտոնապես սահմանափակել էր ամերիկա-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցությունը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ի նախագահը Կոնգրեսի կողմից օժտվեց 907-րդ բանաձևի գործողությունը մեկ տարով կասեցնելու լիազորությամբ, և Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակի գրեթե բոլոր բնակիչները օգտվեցին այս հնարավորությունից՝ ժամանակավորապես կասեցնելով նշված բանաձևի գործողությունը:

Բացառություն եղավ 2023 թվականը, երբ նախագահ Ջո Բայդենը չօգտվեց այս հնարավորությունից՝ փաստացի (թեև ժամանակավորապես) վերականգնելով այս պատժամիջոցը, որը ոչ մի կերպ չխանգարեց Լեռնային Ղարաբաղի վերջնական վերադարձին Բաքվի վերահսկողության տակ: Բայդենի իրավահաջորդը և քննադատը, որը սերտորեն կապված է նավթային լոբբիի հետ, ընդհակառակը, չհապաղեց օգտվել 907-րդ բանաձևի կասեցման իր իրավունքից և հայտարարեց դրա հնարավոր լիակատար չեղարկման մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումից անմիջապես հետո՝ Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի հետ հիշարժան հանդիպման ընթացքում, որի մասին «Նոև կովչեգը» բազմիցս խոսել է:

Այս ամենը ոգևորեց նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին, և Բաքվում հույս առաջացավ, որ բանաձևը չեղարկելու պատրաստակամ Թրամփի խոստումները գործողություններից չեն տարբերվի։ Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հատուկ հայտարարությամբ ՝ կոչ անելով ԱՄՆ-ին ձեռնարկել գործուն քայլեր 907-րդ բանաձևը վերջնականապես չեղարկելու ուղղությամբ, ինչը համակարգված և համաձայնեցված լոբբիստական ​​ջանքերի միայն տեսանելի մասն է։ Մի շարք ամերիկյան հրատարակություններում հայտնվեցին ակնհայտ պատվիրված հոդվածներ, որոնք կոչ էին անում վերջապես վերացնել քիչ բանի վրա ազդող բանաձևը։ Որոշ արտահոսքերի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոնում այս առիթով փակ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ, հանրապետական ​​Բրայան Մաստի և Մոնտանայից հանրապետական ​​սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այնպես որ, Բաքվի փորձագետները առանձնապես գաղտնիք չեն բացահայտում՝ պատմելով իրենց իսկ գնահատմամբ Բայդենի և Բլինկենի վարչակազմի ձախողված չորս տարիներից հետո ամերիկյան ուղղությամբ կատարած «մեծ աշխատանքի» մասին։

Այս աշխատանքի մի մասը դարձավ Կոնգրեսի պաշտոնական կայքում պաշտոնապես գրանցված «Ադրբեջանին օգնության սահմանափակումների վերացման մասին» H. R. 6534 օրենքի նախագծի տեքստի հրապարակումը, որում  Ադրբեջանն անվանվում է ԱՄՆ-ի «հավատարիմ գործընկեր», որը ցուցաբերել է Հարավային Կովկասում խաղաղության առաջնահերթության նկատմամբ հստակ «տրամադրվածություն»։ Նախագծի հեղինակը և նախաձեռնողը Ֆլորիդայից Ներկայացուցիչների պալատի և հանրապետական կուսակցության անդամ Աննա Պաուլինա Լունան էր, որը Դոնալդ Թրամփի մտերիմ կոնգրեսականների շրջանակի մեջ է մտնում։ Դժվար չէ կռահել, որ Հանրապետական ​​​​կուսակցության ղեկավարությունը տեղեկացված է Լունայի օրենսդրական նախաձեռնության մասին, որը Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրման նախաձեռնողներից մեկն էր և բազմիցս հայտարարել է, որ հենց ԱՄՆ-ի ներկայիս նախագահի շնորհիվ են հայերն ու ադրբեջանցիները խաղաղության համաձայնության հասել։ Լունան նաև կողմնակից էր հայտնի հայամետ կոնգրեսական (այժմ՝ սենատոր Կալիֆոռնիայից) Ադամ Շիֆի դեմ պատժամիջոցների կիրառմանը։ Պաշտպանական բյուջեում հոկտեմբերին նրանց առաջարկած փոփոխությունը ձախողվել է, ինչը վկայում է Թրամփի վարչակազմի տարածաշրջանային դիվանագիտությունը բարդացնելուն ուղղված միջոցառումների նկատմամբ Կոնգրեսի հետաքրքրության թուլացման մասին։

Մինչ Լունան սերտ կապեր է հաստատում ոչ միայն Հանրապետական ​​կուսակցության ղեկավարության, այլև Պետական դեպարտամենտի և Սպիտակ տան հետ, հայկական լոբբիի դիրքերը իշխանության վաշինգտոնյան ծակուծուկերում որոշ ժամանակ է, ինչ թուլացել են։ Շատ սկանդալներով պատված սենատոր Բոբ Մենենդեսի կոռուպցիայի համար աղմկալի դատապարտումից հետո հայամետ օրենսդրական նախաձեռնությունները (Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու վերաբերյալ Գաս Բիլարակիսի և Դինա Թայթուսի առաջարկը, ինչպես նաև նախագահին 907-րդ բանաձևը ժամանակավորապես չեղարկելու իրավունքից զրկելու մասին Բրեդ Շերմանի առաջարկը) կյանքի կոչվելու շատ հնարավորություն չունեն, մինչդեռ 6534-րդ օրինագիծը ցույց է տալիս, որ հայկական շահերի պաշտպանությունը փաստացի հակասում է Կովկասում ամերիկյան ռազմավարությանը։

​​Լունայի օրինագծի ընդունման դեպքում «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ենթաբաժինը վերջնականապես անցյալի գիրկը կգնա, ինչպես հայտարարեց Թրամփը Ալիևի և Փաշինյանի հետ 2025 թվականի օգոստոսին «Վաշինգտոնյան հռչակագրի» ստորագրումից անմիջապես հետո։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «մեծ սպիտակ եղբոր» հովանավորության հույսով վարչապետը գնաց Վաշինգտոնի հետ ստորագրելու «Ռազմավարական գործընկերության մասին խարտիան», սակայն Սպիտակ տան գործարարների համար Բաքուն, երևում է, ավելի հեռանկարային գործընկեր է համարվում։

907-րդ բանաձևի չեղարկումը կլիներ խորհրդանշական քայլ, որը կամրացներ Վաշինգտոնի նոր ֆավորիտին և հիերարխիան տարածաշրջանում: Ճիշտ է, ինչպես նշում են որոշ դիտորդներ Երևանում, Ադրբեջանը դեռևս չի կատարել 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը փաստաթղթերը ստորագրելիս ստանձնած պարտավորությունները։ Խաղաղության համաձայնագիրը դեռևս  ստորագրված չէ, այլ միայն նախաստորագրված է: Վաշինգտոնին դեռևս անհրաժեշտ է Բաքվին ճնշելու այս լծակը, և կան հիմնավոր կասկածներ, թե Թրամփն ու նրա թիմը այդքան հեշտությամբ կհրաժարվեն այդ լծակից: Սա այն հարցն է, որի լուծումը կարող է ձգձգվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ, մանավանդ 2026 թվականի նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի ընդդիմախոսների հաջողության հասնելու դեպքում, որոնք, մեղմ ասած, ներկայիս նախագահի և նրա թիմի համար խաղ ու պար չեն լինի: Ներկայիս վարչակազմից դժգոհությունը շատ մեծ է, և հնարավոր չէ փաստել, որ հանրապետականներին կհաջողվի մեծամասնություն պահպանել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ու Սենատում:

Այսքան նյարդային պայմաններում զարմանալի չէ, թե ինչու են Բաքվում ամբողջ ուժով փորձում առաջ մղել Ֆլորիդայի ազդու կին կոնգրեսականի նախաձեռնությունը, որի գերմանացի պապը ծնվել է Գերմանիայում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է զինված ուժերում (վերմախտ): Օրինակ, որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են խոսել այն մասին, թե ինչ պատվերներով կարող է Ադրբեջանը ուրախացնել ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի հսկաներին: Հունվարի սկզբին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամ Մարկվեյն Մալլինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր պաշտպանության ոլորտում։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամների մասնակցությամբ հանդիպմանը շոշափվել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման նոր հնարավորությունների հարցեր:

Դրա հետ մեկտեղ ոչ բոլորն են լավատեսությամբ լի՝ չբացառելով 6534-րդ օրինագծի արգելափակումը «հայամետ ուժերի կողմից: Հանրապետական ​​մեծամասնության առկայությունը ամենևին չի երաշխավորում ավտոմատ աջակցություն, քանի որ հանրապետականների մեջ կան նաև ներկայացուցիչներ, որոնք ավանդաբար կողմնակից են հայկական լոբբիի շահերին և պատրաստ են խափանելու Ադրբեջանի համար շահավետ նախաձեռնությունները»: Սակայն խնդիրը ոչ միայն և նույնիսկ միգուցե ոչ այնքան «հայկական լոբբին» է, որի դիրքերը Կապիտոլիումի բլրի վրա արդեն այնքան էլ ամուր չեն նաև Երևանի ու Բաքվի միջև առարկայական երկխոսության և ապագա «Թրամփի ուղին» կառավարելու ուղղությամբ համատեղ ընկերության գործելու պարամետրերի վերաբերյալ հայ-ամերիկյան բանակցությունների ֆոնին: Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի տնօրեն Ֆարիդ Շաֆիևի խոսքով՝ 907-րդ բանաձևի լիակատար չեղարկումը «բավական բարդ հարց է։ Մի բան է կասեցնել բանաձևի գործողությունը, և բոլորովին այլ բան՝ հասնել դրա վերջնական չեղարկմանը։ Մենք տեսնում ենք, որ դեռևս 1970-ականներին Խորհրդային Միության վերաբերյալ ընդունված որոշ ամերիկյան օրենսդրական ակտեր շարունակում են գործել նաև այսօր։ Օրինակ, ԱՄՆ-Կենտրոնական Ասիա վերջերս կայացած գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ջեքսոն-Վենիկի բանաձևը, որն ընդունվել է 1970-ական թվականներին և վերաբերում է ԽՍՀՄ-ի նկատմամբ որոշակի սահմանափակումներին։ Նրա ազդեցությունը մինչև հիմա պաշտոնապես պահպանվում է, քանի որ հետագայում այն տարածվել է նախկին Խորհրդային Միության մի քանի հանրապետությունների վրա։

Այս բանաձևի գործողությունը երբեմն կասեցվել կամ սահմանափակվել է, սակայն այն ամբողջությամբ այդպես էլ չի չեղարկվել։ Քանի որ, նախ՝ դրա համար անհրաժեշտ է ապահովել ձայների մեծամասնություն Կոնգրեսի երկու պալատներում էլ։ Եվ երկրորդ՝ պահանջվում է, որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները պատրաստ լինեն կողմ քվեարկելու նման միջոցառմանը։ Իսկ նման զուգադիպությունը, ինչպես ցույց է տալիս փորձը, չափազանց հազվադեպ է պատահում։

Որոշ ամերիկացի հեղինակներ մտահոգություն են հայտնում Ադրբեջանի ու Չինաստանի միջև կապերի ամրապնդման կապակցությամբ, և ամենևին բացառված չէ, որ ամերիկացիները 907-րդ բանաձևը «պահեստային» կթողնեն՝ որպես ճնշման գործիք, որը կարելի կլինի հանել աշխարհաքաղաքական գրպանից ու կիրառել այն պահին, երբ դա անհրաժեշտ համարվի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված