«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին

Փետրվարի 24-27-ի ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով

Եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսմամբ՝ Երևանում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ին սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

​​​Հանրապետության տարածքում փետրվարի 23-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-27-ի ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 5-8 աստիճանով:

Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ