Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Սիցիլիա դարձած իմ Էրեբունի

Քրեական

«Իրավունք»-ի հավաստի տեղեկություններով` օրերս Մաշտոց 24 հասեցում տեղի է ունեցել արտառոց միջադեպ: Բանն այն է, որ փետրվարի 21-ի կեսօրին, օրը ցերեկով «Տեղ» փաբից, որը գտնվում է նկուղային հարկում, լսվել են օգնության կանչող աղաղակներ: Փաբի անմիջական վերեւում գտնվող դեղատան աշխատակիցները սարսափով իջել են ներքեւ, որպեսզի օգնություն ցուցաբերեն անհայտ անձին, սակայն երկաթյա դուռը ներսից կողպված է եղել:

Սեւամորթ տղամարդը, ով ներկայացել է վերոնշյալ փաբի տնօրեն, կտրականապես մերժել եւ թույլ չի տվել է օգնություն աղերսող ձայներից հավաքված քաղաքացիներին ներս մտնել: Քաղաքացիները ստիպված են եղել ոստիկանություն կանչել:

Ոստիկանության աշխատակիցների ժամանելուն պես՝ սեւամորթ տղամարդը, ում անունը հնարավոր է եղել ճշտել եւ, ըստ «Իրավունք»-ի աղբյուրի, Պատրիք է, անմիջապես դիմել է փախուստի, սակայն ոստիկանության հմուտ ջանքերի շնորհիվ բռնվել է:

Նախնական տվյալներով՝ Պատրիքին տարել են մոտակա ոստիկանության բաժանմունք: Թե ո՞վ է եղել ներսից օգնություն կանչող անձը, եւ ո՞վ է եղել սեւամորթ տղամարդը, ով մինչեւ վերջ թույլ չի տվել նկուղի դուռը բացել, դեռ կփորձենք պարզել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ