Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին

Այսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը

Մշակութային

Այսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը։

 

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում։ 1960-ականներին ուսանել է Մոսկվայի համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (ՎԳԻԿ), որտեղ ձևավորվել են նրա գեղագիտական հայացքներն ու ստեղծագործական ուղենիշները։ Նրա նկարահանած առաջին ֆիլմերը յուրօրինակ կառուցվածքի և ինքնատիպ մտածողության շնորհիվ դեռ ուսանողական տարիներին գրավել էին կինոքննադատների ուշադրությունը։

 

Փելեշյանը համաշխարհային կինոարվեստում դարձավ բացառիկ երևույթ իր ստեղծագործական նորամուծությամբ։ Նրա հայտնաբերած «Հեռահար (դիստանցիոն) մոնտաժի» տեսությունը հիմնովին վերափոխեց 20-րդ դարի կինեմատոգրաֆիան՝ վերաիմաստավորելով կինոյի կառուցվածքն ու արտահայտչամիջոցները։ Ի տարբերություն դասական մոնտաժային մոտեցումների՝ նա կառուցում էր ֆիլմը ոչ թե հաջորդական դրվագների ուղիղ շղթայով, այլ հեռավորությամբ փոխկապակցված պատկերների ներքին ռիթմով՝ ստեղծելով հնչեղ պատկերային պոեզիա։

Փելեշյանի նշանավոր գործերից են «Լեռնային պարեկ» (1964), «Մենք» (1969), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982), «Կյանք» (1993), ինչպես նաև «Բնություն» (2020) ֆիլմերը։ Նրա ֆիլմերը բնութագրվում են փիլիսոփայական խորությամբ, մարդու և բնության ներքին երկխոսությամբ, երաժշտության և պատկերների յուրահատուկ համադրությամբ։

Արտավազդ Փելեշյանի ստեղծագործությունները բարձր գնահատանքի են արժանացել միջազգային հեղինակավոր փառատոներում։ Նրա արվեստն ուսումնասիրվում է աշխարհի առաջատար կինոդպրոցներում, իսկ «Հեռահար (դիստանցիոն) մոնտաժի» տեսությունը շարունակում է ազդեցություն ունենալ ժամանակակից վավերագրական կինոյի զարգացման վրա։

Փելեշյանի գործունեությունն իրավամբ նշանակալի ներդրում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։ Նրա անունը դասվում է կինոյի պատմության մեծագույն գործիչների շարքին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ