Խաղողի այգիները համատարած քանդվում են. Գյուղատնտես
«Կլիմայական պայմանները կա՛մ նպաստում են, կա՛մ չեն նպաստում։ Եթե կլիմայական պայմանները նորմալ են, լավ բերք կսպասվի։ Եվ հակառակը՝ եթե բնակլիմայական պայմանները լավը չեն՝ ցրտահարություն է, երաշտ է, կարկուտ է, բնականաբար, հակառակ ազդեցությունն է ունենալու»,- անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին և այս տարի սպասվող ակնկալիքների մասին, ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը.
- Գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներ կան, մթերման խնդիրներին զուգահեռ՝ գինեգործության և խաղողագործության հիմնադրամը ոչինչ չի անում։ Խաղողագործների մի երեք միություն կա, բոլորն ունեն իրենց ղեկավարները, երբեմն-երբեմն խոսում են մթերման ժամանակահատվածում՝ իրենց խաղողը տեղավորելու համար։ Բայց որ այսօր խաղողի այգիները համատարած քանդվում են, ֆիլոքսերիան վխտում է, ու ոչինչ չի արվում՝ փաստ է։ Վաղը-մյուս օրը դեռ ցուրտ է լինելու, ձյուն է գալու, ուստի այդպես վստահությամբ չի կարելի ամեն ինչ ասել։ Հետևաբար, եղանակային պայմանները պետք է հանգիստ թողնեն ու իրենց գործով զբաղվեն՝ Աստված ինչպես ցանկացել է, այդպես էլ լինելու է։
Հիշում եք, Ամանորից առաջ ասում էին՝ ձյուն չի գալու, իսկ ես ասացի՝ համբերեք, անցնում է 7 տարվա երաշտը, ու մենք ունենալու ենք ընտիր տարի՝ ձյան առումով։ Վերջին անգամ 1988 թվականին է եղել, որ Ամանորի գիշերը ձյուն է եկել ու շարունակվել մինչև հունվարի 1-ը։
Ամեն գարնան հետ, հույս է տածում, որ բնությունը բարենպաստ է լինելու բերք ու բարիքի համար։ Փորձում եմ լավատես լինել։ Չեմ պատկերացնում մի մասնագետի, հողի մշակի, որ տարին բացվելու հետ մտածի՝ վատը կլինի։ Լավն ուզեք, որ լավը լինի։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
