Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 24 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)

Ո՛չ նախագահի աշխատակազմն է իր տեղում, ո՛չ նախագահը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ թյուր կարծիք կար, թե ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ուշքումիտքը միայն դաշնամուր նվագելն է ու թանկ մեռելների հետ սելֆի անելը, կարեւորը՝ ուտելն է, ուտե՛լը… Արդեն ութ տարի է` իշխանություն են, բայց այդպես էլ չկշտացան, եւ ահա այդ մասին բարձրաձայնում են անգամ Հունաստանում: Պաշտոնական միջոցառման ժամանակ, երբ խոսափողը պատահմամբ միացված է եղել, ՀՀ նախագահն իր ելույթից առաջ դժգոհել է, որ հիմա պետք է խոսի, բայց չգիտի` ինչ խոսի, հետո էլ նշել է. «էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»: Տեսանյութն էլ հրապարակվել է հենց ո՛չ ավել, ո՛չ պակաս նախագահականի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Փաստորեն, ո՛չ նախագահի աշխատակազմն է իր տեղում, ո՛չ նախագահը: «Հայաստանի նախագահի աշխատակազմին 2026 թ.-ի բյուջեով հատկացված է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ, բայց նա, փաստորեն, չունի համապատասխան արարողակարգային ծառայության աջակցություն, որը պաշտոնական ճաշի կամ ընթրիքի ժամանակ նրան կհուշի արարողակարգը, նախատեսված ելույթների հերթականությունը, որպեսզի չստեղծվեն այնպիսի հիմար վիճակներ, ինչպես Հունաստանում…», - ընդգծել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Կառավարության նիստից հետո լրագրողները Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ ճեպազրույցում հետաքրքրվեցին. «Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»: Սակայն, վերջինս ոչ միայն չպատասխանեց հարցին, այլեւ բառացիորեն հրաժարվեց այն իր իրավասության շրջանակում դիտարկել։ «Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես մարդու իրավունքների պաշտպան եմ, ոչ թե կրոնական կազմակերպությունների»,- արձագանքեց նա։ Տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ թե կոնկրետ անձի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլ վերացական մի կառույցի մասին էր։ Մինչդեռ հարցը հնչեց ոչ թե եկեղեցական վարչարարության, այլ իրավունքների հնարավոր խախտման մասին։ Իսկ եթե երկրի ամենաբարձր հոգեւոր առաջնորդի իրավունքների խախտման մասին հարցը ՄԻՊ-ի օրակարգում չէ, ապա ո՞ւմ օրակարգում է այն։ Ավելին՝ երբ լրագրողները փորձեցին հստակեցնել՝ ո՞վ է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր համար, Մանասյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե որպես ՄԻՊ, պիտի պատասխանեմ նման հարցերի։ Ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որն օրենքով սահմանված կարգով գրանցված է… Ես այն մարդը չեմ, որը կարող է միջամտել այդ հարցերին»։ Ստացվում է՝ ՄԻՊ-ը «ճանաչում» է գրանցված կրոնական կազմակերպությունները, բայց ո՛չ տեսել, ո՛չ լսել է ՀՀ Սահմանադրության մասին, որտեղ ճանաչված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ իր առաջնորդի բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Թեպետ ինչու՞ ենք զարմանում, եթե ՄԻՊ-ը Աջափնյակում կրակոցների ժամանակ էլ հայտարարում է, որ մարդու իրավունքների խախտում չի տեսել: Այսքանից հետո՝ մեզ մնում է միայն հավելել՝ եւ փրկեա զմեզ ի ՄԻՊեն:

Զարմանալիորեն ճիշտ որոշում է կայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հեռացած, իբրեւ անկախ, բայց մի շարք հարցերում իշխանությունների տեսակետները պաշտպանող պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ։ «Ես ոչ մի ցուցակում չեմ լինելու։ Չեմ լինելու նաեւ հաջորդ խորհրդարանում», - լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է նա: Այ, այսպես գալիս են ԱԺ, փոշիացնում ընդդիմադիր ձայներն ու խռոված հեռանում, իբր իրենք ոչ մի հարցում մեղավոր չեն, ժողովուրդն է մեղավոր, որ չհասկացավ՝ վերջն իրենց ուզածն ի՞նչ էր:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն ՍիմոնյանՊայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացելՀՀ-ն իր հարևաններից տրանզիտով գազ ստանալու առաջարկները կդիտարկիԱրտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը 4,5 մլրդ դրամ հատկացրեցԱռինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են խոշոր չափերով հարկեր չվճարելու քրգործի շրջանակումԻնչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանումՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրաՓորձեմ կանխել մի բաժակ ջրում ծովամրրիկ փնտրելը. Ավետարանչական դպրոցը կրոնական նպատակ չունիUcom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի վրա արժեցել է 45.1 մլրդ դոլարԿառավարության նիստը. ՈւղիղԿառավարությունը Եկեղեցու վերաբերյալ զեկույց է պատրաստել, Մայր Աթոռի դեմ կռիվը նոր թափ է ստանումԱշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան. Արտակ Զաքարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված