Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ամեն ինչ կախված է ԱՄՆ-Իրան բանակցությունների արդյունքից. Իսրայելյան

Ներքաղաքական

Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի՝ հայտարարել է, որ չի հաջողվի կործանել Իսլամական Հանրապետությունը, ինչպես դա չի հաջողվել ԱՄՆ նախկին առաջնորդներից ոչ ոքի: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հետ զրույցում ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, իրանագետ ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ասաց, որ Ալի Խամենեին միշտ էլ աչքի է ընկել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ կոշտ եւ անզիջում հռետորաբանությամբ: Նա իր կեցվածքով եղել է ծայրահեղ անհանդուրժողական ու իր վերաբերմունքը չի թաքցնում այդ երկու երկրների նկատմամբ:

— Քանի որ ներկայումս Թրամփը սպառնում է, որ կարող է ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ, Իրանի առաջնորդը կոշտ է մոտենում՝ այդ կերպ ցանկանալով զսպել ԱՄՆ-ին Իրանի դեմ հնարավոր ագրեսիայից զերծ պահելու համար: Պետք է ասել, որ արդեն Ժնեւում սկսվել են ԱՄՆ եւ Իրան բանակցություններն Իրանի միջուկային հարցով եւ շատ բան կախված կլինի դրանից: Եթե կողմերը հաջողության հասնեն ու գործարք կնքեն, ապա որեւէ ռազմական գործողություն Իրանի դեմ չի լինի: Իսկ եթե բանակցությունները տապալվեն, ապա շատ հավանական է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը նոր ռազմական հարվածներ հասցնեն Իրանին, ինչպես եղավ նախորդ տարի: ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է դադարեցնի միջուկային ծրագիրը, ուրանի հարստացումը եւ պաշարները դուրս բերի երկրի ներսից: Մինչդեռ Իրանը դրա դիմաց պահանջում է, որ իր վրայից հանեն պատժամիջոցները: Այսինքն, Իրանը պատրաստ է սահմանափակել իր միջուկային ծրագիրն ու ուրանի պաշարները երկրից դուրս հանել, սակայն փոխարենը ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները: Քանի որ Իրանը հիմա շատ ծանր վիճակում է գտնվում տնտեսական առումով, այդ պատժամիջոցների չեղարկումը օդ ու ջրի նման հարկավոր են իրեն: Տեսնենք, թե ինչպես կընթանան բանակցությունները: Ամեն ինչ կախված է այս բանակցությունների արդյունքից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ