Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Կիվուն` ՉԼ անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում կրած պարտության մասին

Սպորտ
 

 

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտից» կրած անակնկալ պարտությունը (1-3):

Չնայած առաջին խաղակեսից հետո գրանցված ոչ-ոքիին՝ տանտերերին հաջողվեց ընդմիջումից հետո երկու անպատասխան գնդակ ուղարկել «ներաձուրիների» դարպասը:

​«Մրցակիցն ավելի լավ էր հարմարված այս խաղադաշտին, սակայն դա չի կարող արդարացում լինել մեզ համար: Մենք գիտեինք, որ «Բուդյո-Գլիմտը» բարդ մրցակից է, որն այս մրցաշրջանում խնդիրներ է ստեղծել նույնիսկ այնպիսի ակումբների համար, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» ու «Ատլետիկոն»: Թեև մենք հրահանգել էինք ճնշում գործադրել պաշտպանների վրա, խնդիրն այլ էր. որոշ դրվագներում մեզ պարզապես զարմացրեց նրանց արագությունը հակագրոհելիս: Այնուամենայնիվ, մենք վատ տեսք չունեինք, և այս դիմակայության ելքը դեռևս կանխորոշված չէ։

​Առջևում պատասխան խաղն է, և մենք կփորձենք ռևանշի հասնել «Սան Սիրոյում»: Մեր նպատակն է դուրս գալ հաջորդ փուլ, և մենք հասկանում ենք, թե որքան ուժեղ է մրցակիցը», — Կիվուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

​Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Միլանում՝ փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով 00:00-ին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ