Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Այն ինչ ներկայացրեց Անդրանիկ Թեւանյանը, ծիծաղելի էր. Արմեն Գալջյան

Ներքաղաքական

Բոլորովին վերջերս տեղի ունեցավ «Մայր Հայաստան» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը նշեց հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության եւ դրա ձեւաչափի մասին: Դրան հաջորդեց այն, որ Անդրանիկ Թեւանյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը եւ պատասխանեց Պետրոս Ղազարյանի հարցերինՙ  ներկայացնելով  իրենց նախընտրական ծրագրերը:

Այսպիսով, ըստ Թեւանյանի, ընտրությունների արդյունքում իշխանության գալով՝ մեծ ծրագրեր ունեն իրականացնելու, որոնցից մեկը Մեծամորի Ատոմակայանի հետ է կապված: Եթե փակվի Ատոմակայանը, ապա Թեւանյանը խոստանում է նորը կառուցել: Ինչպես նաեւ խոստանում է Իրան-Հայաստան նոր երկաթուղի կառուցելու եւ Չինաստանի հետ սերտ հարաբերություններ ձեւավորելու մասին: Բայց, արի ու տես, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահի հնչեցրած ծրագրերը ոչ թե անհանգստության տեղիք, այլ հեգնանքի առիթ են դարձել իշխանության որոշ ներկայացուցիչների համար:
Այս հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ԳԱԼՋՅԱՆԻ հետ:

«ԵՍ ՀԵԳՆԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԱՅՆ ԱՆԼՐՋՈՒԹՅԱՆԸ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԹԵՎԱՆՅԱՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈՐՁՈՒՄ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ»

— Դուք Ձեր սոցալական էջում հեգնական անդրադարձ էիք կատարել Անդրանիկ Թեւանյանի հարցազրույցին եւ գրել էիք.  «Մեծ դիվանագետ ենք կորցրել»: Ի՞նչ ենթատեքստ ուներ այս տողերը:

— Ես երկու գրառում եմ կատարել: Առաջինը Թեւանյան Անդրանիկի հարցազրույցի հետ էր կապված, որտեղ նա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, Չինաստանը, այս կանի, այն կանի՝ չունենալով անգամ այդ շրջանակների հետ, նույնիսկ այդ երկրների ներքեւի շրջանակների հետ շփվելու որեւէ հնարավորություն: Սակայն, Հանրային հեռուստաընկերությամբ Չինաստանի անունից ասում է, որ նրանք կգան Հայաստան եւ մեծ ներդրումներ կկատարեն կամ ինչ-որ բան կկառուցեն, որը շատ ծիծաղելի է:

Երբ հարց է հնչում. ո՞ւմ հետ եք խոսել եւ որքա՞ն գումարի մասին է խոսքը, նա չի կարողանում այդ հարցին պատասխանել: Ես հեգնանքով եմ վերաբերվել այն անլրջությանը, թե ինչպես է Անդրանիկ Թեւանյանը մարդկանց փորձում մոլորեցնել եւ համոզել, որ իրենք ինչ-որ բան են գալու անեն: Նա անգամ անլրջացրեց այն ուժի անունը, որով պատրաստվում է գնալ ընտրությունների: Անլրջացրեց նրանով, որ հայտարարեց իբրեւ Չինաստանի հետ պայմանավորվել է, որ չինացիները պետք է գան Հայաստանում երկաթգիծը կառուցեն՝ այն դեպքում, երբ ակնհայտ է, որ նա կապ չունի Չինաստանի հետ: Երբ հեռուստահաղորդավարը հարցնում է, թե՝ ո՞ւմ հետ եք խոսել Չինաստանում, Թեւանյանը չկարողանում պատասխանել այդ հարցին:

Թողնես, իրենք ողջ օրը կխոսեն Աջափնյակի մետրոյից, սակայն հիմա իրենց ծրագրում գրելու են, որ մի քանի մետրոյի կայարան պետք է կառուցեն: Սակայն կրկին այն հարցին, թե՝ քանի՞ մետրոյի կայարան պետք է կառուցեն եւ որտեղի՞ց այդ գումարները, նորից այդ հարցերի պատասխաններ չի տրվում: Այսինքն՝ դա եւս մեկ անգամ իրենց խոստումների կեղծ լինելու ընդգծումն էր:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼԱՎ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է, ԹԵ ՈՒՄ ԱՐԲԱՆՅԱԿՆ Է «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը»

— Անդրանիկ Թեւանյանը Հանրայինի եթերում անդրադարձավ նաեւ մյուս ընդդիմադիրների հետ կոալիցիա կազմելու հնարավոր տարբերակին: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

— Նախ ասեմ, որ իրենց կոալիցիան կրկին հին ուժերի համախմբումն է, որը դեռեւս կար 2018 թվականից առաջ: Այն մարդիկ, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցության շարքերում են,  ժամանակին եղել են «Հայաստան» դաշինքի մեջ՝ Ռոբերտ Քոչարյանի ուժի: Դրանից առաջ կրկին դաշինքով են հանդես եկել եւ կրկին վերամիավորվում են՝ ստեղծելով պատրանք, իբրեւ թե նոր ուժ է: Բայց, արի ու տես, որ նույն մարդիկ են, փաստացի նույն նախկին իշխանության համակարգի տարբեր մասերն են:

— Պարոն Գալջյան, անցողիկ շեմը հաղթահարելու եւ Ազգային ժողով մտնելու «Մայր Հայաստան» կուսակցության շանսերը որքա՞ն են, ըստ Ձեզ:

— Գնահատական տալ չեմ ցանկանա, սակայն կարծում եմ, որ մեր ժողովուրդը լավ կգիտակցի, թե ում արբանյակն է «Մայր Հայաստան»-ը: Քանի որ նրանք դաշինքով չեն գնում, այլ կուսակցությունով են գնում եւ փորձում են հնարավորինս շատ ուժեր ներգրավել մեկ նախընտրական ցանկի տակ, որպեսզի նվազագույն չորս տոկոսն անցնեն, դա խոսում է այն մասին, որ իրենք կոնկրետ հեռվից կառավարվող ուժ են, ովքեր խնդիր են դրել խորհրդարան անցնելու եւ ձայները հետագայում մեկտեղելու մյուս ընդդիմադիրների հետ: Սակայն, կարծում եմ, մեր հասարակությունը լավ կհասկանա՝ ով որտեղից է գալիս:

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ» ՀԵՏ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ, ԴՐԱՆՔ ՀՈՐԻՆՎԱԾ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ԸՆԴԱՄԵՆԸ»

— Ի դեպ, մամուլում անդրադարձներ կան, որ Երեւանի ավագանիում Ձեր կոալիցիոն գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը սրտնեղած է «Քաղաքացիական պայմանագրից», քանի որ ԱԺ ընտրություններին նախընտրական դաշինք չեք կազմում նրանց հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նման բան չկա, մենք «Հանրապետություն» կուսակցության հետ շատ լավ աշխատում ենք, որեւէ խնդր չկա: Դրանք հորինված խոսակցություններ են, ընդամենը:

— Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» ներսում տեղի ունեցած ներկուսակցական ընտությունների արդյունքում Դուք զբաղեցրել էիք 130-րդ տեղը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Այո, սա առաջին փուլն էր եւ ես ցուցակում 130-րդ էի: Հետագայում, վերջնական ցուցակը ավելի ուշ կլինի, քանի որ առջեւում դեռեւս գործընթացներ կան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ