Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Փաստ». ՔՔՊ-ում ընտրական ցուցակի հարցով առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության առաջին փուլի արդյունքների պատճառով։ «Փաստի» տեղեկություններով, քննություն սկսելու առաջարկն արվել է, երբ մի շարք քպականներ՝ հատկապես պատգամավորներ, կասկած են հայտնել որոշ թեկնածուների ստացած տարօրինակ բարձր քվեների կապակցությամբ։

Մասնավորապես, քպականներից շատերի համար զարմանալի է եղել Վայոց ձորի տարածքային կազմակերպությունում գրանցված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ստացած ձայների թիվը։ Վերջինս ստացել էր 298 կողմ ձայն՝ առաջ անցնելով մի շարք հայտնի և ակտիվ պատգամավորներից (ու ոչ միայն պատգամավորներից, այլև ՔՊ-ի «հնաբնակներից»), թեև, ինչպես մեր քպական աղբյուրն է նշում, կուսակցությունում չունի այն հեղինակությունը, որ այդքան շատ ձայներ ստանար։

Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ–ում խոսում են, որ գործել է բավականին ուշագրավ մի մեխանիզմ. մի շարք տարածքային կազմակերպություններ իրար հետ պայմանավորվել են, ցուցակներով փոխանակվել։ Արդյունքում ՔՊ-ի մի շարք պատգամավորներ բավականին «հետ են մնացել» ցուցակում, իսկ տարածքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ հանգրվանել են բավական բարձր տեղերում, մասնակի դեպքերում՝ ընդհուպ առաջին հիսնյակում։

Օրինակ՝ բարձր քվեներ են ստացել Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը, ՔՊ երիտասարդական կազմակերպությունից՝ Արաքսյա Վարդանյանը, Վայոց ձորից՝ Հայկ Ավագյանը, և այլն։ Թեպետ ՔՊ-ում հակված են «սուսուփուս անցնել» այս երևույթի կողքով, բայց, մեր տեղեկություններով, ներքին պահանջ կա գտնել և պատժել դրա բոլոր մեղավորներին։ Ավելին, ոմանք նույնիսկ սպառնացել են անվանական հրապարակել կամ «սլիվ անել» կազմակերպիչների անունները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ