Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Թրամփը Մոսկվայի հետ «կրկնակի խա՞ղ» է խաղում

Միջազգային

­Ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը շա­րու­նա­կում են բա­վա­կա­նին լուրջ մտա­հոգ­վա­ծութ­յուն ի ցույց դնել` կապ­ված Մ­յուն­խե­նի օ­րերս տե­ղի ու­նե­ցած անվ­տան­գութ­յան հա­մա­ժո­ղո­վում Ա­լիե­ւի ե­լույ­թի հետ: Հեյ­դա­րո­վի­չը, հի­շեց­նենք, ո­րո­շա­կի ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին կտրուկ հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րի դի­մեց, մաս­նա­վո­րա­պես` Մոսկ­վա­յին մե­ղադ­րե­լով դի­տա­վոր­յալ Կիե­ւում Ադր­բե­ջա­նի դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չութ­յան վրա հար­ձա­կում­նե­րի մեջ:

ՌԴ–Ն ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ՆՇԱՆՆԵՐ Է ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Արդ­յուն­քում, ռու­սա­կան մի շարք հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գի­տա­կան եւ լրատ­վա­կան աղբ­յուր­ներ այն հա­մոզ­մուն­քին են, որ նման հայ­տա­րա­րութ­յունն Ա­լիե­ւի կող­մից աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ման ի ցույց դնել է ներ­կա­յա­ցում: Ընդ ո­րում, դա կա­պում են Վեն­սի` տա­րա­ծաշր­ջան կա­տա­րած այ­ցի հետ` հաս­նե­լով այն ընդ­հան­րա­կան մտքին, որ թրամփ­յան Վա­շինգ­տո­նը կա­րող է եւ մեծ խաղ է ձեռ­նար­կել` մտնե­լով Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մեջ, բայց ի­րա­կա­նում դա բո­լո­րո­վին այլ նպա­տակ­ներ է հե­տապն­դում:

Օ­րի­նակ, ազ­գայ­նա­կան ուղղ­վա­ծութ­յան «Ցարգ­րադ» փոր­ձա­գի­տա­կան–­տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նը ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում է մո­տա­վո­րա­պես այս­պես. «Այս ա­մե­նի (Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յան– Հեղ.) հետ­ևում թաքն­ված է Կով­կա­սում մեծ տե­ղա­շարժ: Մաս­նա­գետ­նե­րը վստահ են, որ Ա­լի­ևը վեր­ջա­պես կողմ է ընտ­րել, և դա Ռու­սաս­տա­նը չէ։ ԱՄՆ-ի հո­վա­նու ներ­քո մեկ­նար­կում է մեր սահ­ման­նե­րը շրջան­ցող և­ ար­դեն շքե­ղո­րեն «Թ­րամ­փի ու­ղի» ան­վան­ված «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» նա­խա­գի­ծը։ Վա­շինգ­տո­նը ստանձ­նել է տա­րա­ծաշր­ջա­նում գլխա­վոր ար­բիտ­րի դե­րը՝ խոս­տա­նա­լով մի­լիար­դա­վոր ներդ­րում­ներ։ Մինչ մենք փոր­ձում ենք խա­ղաղ հա­մա­ձայ­նութ­յան հաս­նել, Բա­քուն «վա­ճառ­վում» է Արև­մուտ­քին, հաս­կա­նա­լով, որ Ռու­սաս­տա­նը չա­փա­զանց կապ­ված է Ադր­բե­ջա­նի տա­րած­քով անց­նող ստվե­րա­յին սխե­մա­նե­րի հետ»:

­Թե որն է այս ի­րա­վի­ճա­կում, ըստ աղբ­յու­րի, Ռու­սաս­տա­նի հա­մար ճիշտ քայ­լը, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, չմո­ռա­նանք, որ Մոսկ­վան նաեւ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով է, ըստ էութ­յան, Վա­շինգ­տո­նին մե­ղադ­րում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց սկսե­լով հան­դերձ, Ռու­սաս­տա­նին գցե­լու փոր­ձի մեջ: Կա­րե­լի է, օ­րի­նակ, հի­շա­տա­կել Լավ­րո­վի բազ­ման­շա­նակ հայ­տա­րա­րութ­յու­նը, կապ­ված նրա հետ, որ Թ­րամ­փը չի կա­տա­րում (չի ու­զում կամ չի կա­րո­ղա­նում կա­տա­րել Ալ­յաս­կա­յում Պու­տի­նի հետ ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րը, ի դեպ, հենց ա­մե­րիկ­յան կող­մի ա­ռա­ջարկ­նե­րի հի­ման վրա էր ձե­ւա­վոր­վել): Ա­վե­լին, չնա­յած պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին, դեռ մի բան էլ հա­կա­ռու­սա­կան կոնկ­րետ քայ­լեր է կա­տա­րում` կապ­ված նավ­թի, Ի­րա­նի հետ: Իսկ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ձեռ­նարկ­վող քայ­լերն էլ գործ­նա­կա­նում նշա­նա­կում են ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան ա­վան­դա­կան ո­լորտ­ներ մտնե­լու փորձ:

Արդ­յուն­քում, պա­տա­հա­կան չէր նաեւ ազ­դա­կը, ո­րը ե­րեկ Ժն­ևում մեկ­նար­կած Ուկ­րաի­նա­յի հար­ցով ե­ռա­կողմ բա­նակ­ցա­յին փու­լի շե­մին ե­կավ Մոսկ­վա­յից: Այն է` ըստ ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Ռ­յաբ­կո­վի` բա­նակ­ցութ­յուն­նե­րում Ռու­սաս­տա­նի պատ­վի­րա­կութ­յու­նը կգոր­ծի «Ան­քո­րի­ջի հա­մա­ձայ­նագ­րի շրջա­նակ­նե­րում»: Նույն մտքին է տա­նում նաեւ Կ­րեմ­լի դիր­քո­րո­շու­մը. ըստ Պես­կո­վի` «Քն­նարկ­վող հար­ցե­րի շրջա­նակն ա­վե­լի լայն կլի­նի, քան Ա­բու Դա­բիում, այդ թվում՝ տա­րածք­նե­րի թե­ման»: Փաս­տո­րեն, Ռու­սաս­տա­նը, ըստ էութ­յան, պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով ԱՄՆ­–ից պա­հան­ջում է` կա՛մ ա­պա­հո­վել, որ հենց Թ­րամփի ա­ռա­ջար­կած կար­գա­վոր­ման մե­խա­նիզ­մը վեր­ջա­պես աշ­խա­տի, ո­րից ել­նե­լով էլ Մոսկ­վան բա­նակ­ցա­յին այս հեր­թա­կան փու­լում կգոր­ծի: Կա՛մ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը պար­զա­պես կորց­նում են ի­մաս­տը, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ դրանք ձեռք բե­րե­լուց հե­տո ար­դեն եր­կար ա­միս­ներ են ան­ցել, ռազ­մա­կան նկա­տե­լի ի­րո­ղութ­յուն­ներ են փոխ­վել, եւ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ներ­կա ի­րա­վի­ճա­կին չեն հա­մա­պա­տաս­խա­նում:

«ԵՐԿԱԿԻ ԽԱՂԻ» ՆՇԱՆՆԵՐ

­Դեռ ժնեւ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը չսկսված` Թ­րամ­փից ռեակ­ցիա ե­կավ: «Այն­տեղ մեծ զրույց է լի­նե­լու: Ա­ռայժմ Ուկ­րաի­նա­յի հա­մար լա­վա­գույնն է հնա­րա­վո­րինս շուտ նստել բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ»,– հայ­տա­րա­րեց ԱՄՆ նա­խա­գա­հը` ցույց տա­լով, թե ճնշում է բա­նեց­նում Կիե­ւի վրա: Որ­քա­նո՞վ դա է­ֆեկ­տիվ կլի­նի. հաս­կա­նա­լու հա­մար դեռ տես­նենք, թե ի­րա­կա­նում ինչ արդ­յու­նա­վե­տութ­յուն են ու­նե­նա­լու բա­նակ­ցութ­յուն­նե­րը:

­Սա­կայն հա­զիվ թե Մոսկ­վա­յի մտա­վա­խութ­յուն­նե­րը փա­րա­տի Թ­րամ­փի նման ստան­դարտ հայ­տա­րա­րութ­յու­նը, հաշ­վի առ­նե­լով, որ տար­բեր աղբ­յուր­նե­րից շա­րու­նա­կում են գալ հե­տե­ւո­ղա­կան ազ­դակ­ներ, որ ԱՄՆ–ն, շատ հնա­րա­վոր է, որ Մոսկ­վա­յի հետ «կրկնա­կի խաղ» է ծա­վա­լում: Օ­րի­նակ, ոչ ան­հայտ ձեռ­նար­կա­տեր, տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի մաս­նա­գետ, հա­քեր եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի գլխա­վոր թշնա­մի­նե­րից մե­կի հա­մա­րում ու­նե­ցող Քիմ Դոտ­քո­մը նա­խօ­րեին տարա­ծեց տե­ղե­կութ­յուն, թե ԿՀՎ-ն Ուկ­րաի­նա­յի հա­մար պատ­րաս­տում է մի­ջու­կա­յին և կեն­սա­բա­նա­կան զենք՝ մեկ տար­վա ըն­թաց­քում Ռու­սաս­տա­նին հաղ­թե­լու հա­մար: Ըստ Դոտ­քո­մի՝ հա­քեր­նե­րը հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք նե­րա­ռում են նաև Թ­րամ­փի, Մաս­կի և Վեն­սի միջև հա­զա­րա­վոր է­լեկտ­րո­նա­յին նա­մակ­ներ, ստա­ցել են ԱՄՆ ռազ­մա­կան և հե­տա­խու­զա­կան գոր­ծա­կա­լութ­յուն­նե­րի հա­մար աշ­խա­տող ա­մե­րիկ­յան Palantir ըն­կե­րութ­յու­նը «կոտ­րե­լով»: Նաեւ, որ ըստ այդ ֆայ­լե­րի, ո­րոնք խոս­տա­նում են փո­խան­ցել Ռու­սաս­տա­նին և Չի­նաս­տա­նին, Միաց­յալ Նա­հանգ­նե­րը ձգձգում է խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը՝ հույս ու­նե­նա­լով մեկ տար­վա ըն­թաց­քում հաս­նել Ուկ­րաի­նա­յի հաղ­թա­նա­կին:

Տ­պա­վո­րիչ է նաեւ Intelligence Online–ի պնդու­մը, թե Ուկ­րաի­նա­յում F-16-ե­րի մի մա­սի օ­դա­չու­ներն ա­մե­րի­կա­ցի և հո­լան­դա­ցի են: Ըստ աղբ­յու­րի, վեր­ջին շա­բաթ­նե­րին խիստ գաղտ­նիութ­յան պայ­ման­նե­րում ստեղծ­վել է գաղտ­նի F-16 էս­կադ­րի­լիա, ո­րը կազմ­ված է ուկ­րաի­նա­ցի և ՆԱՏՕ-ի վե­տե­րան օ­դա­չու­նե­րից: Ն­րանց ա­ռա­քե­լութ­յունն է փոր­ձել խո­ցել ռու­սա­կան հրթիռ­ներն ու ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րը: Ե­թե լու­րը հաս­տատ­վի, կնշա­նա­կի, որ Թ­րամփն ար­տո­նել է ա­մե­րիկ­յան զին­վո­րա­կան­նե­րի ու­ղիղ բա­խու­մը ռուս­նե­րի հետ, ին­չի տակ էլ որ դա փոր­ձեն քո­ղար­կել:

Ս­րան­ցից զատ, կան նաեւ ու­ղիղ փաս­տեր, ո­րոնք խո­սում են Մոսկ­վա­յի հետ Թ­րամ­փի եր­կա­կի խա­ղի վար­կա­ծի օգ­տին: Մաս­նա­վո­րա­պես, ա­մե­րի­կա­ցի սե­նա­տոր­ներ Շել­թոն Ո­ւայթ­հաու­սը և Ռի­չարդ Բ­լու­մեն­տա­լը Կիև կա­տա­րած ի­րենց այ­ցի ժա­մա­նակ խոս­տում­ներ տվե­ցին, որ ԱՄՆ–ն կտրա­մադ­րի «Տո­մա­հավկ» հրթիռ­ներ: «Ի­րա­կա­նում կա զգա­լի երկ­կու­սակ­ցա­կան ա­ջակ­ցութ­յուն «Տո­մա­հավկ» հրթիռ­նե­րի օգ­տա­գործ­ման թույլտ­վութ­յուն ստա­նա­լու հա­մար։ Մե­զա­նից շա­տե­րը ա­նընդ­հատ ճնշում են գոր­ծադ­րում բո­լոր վար­չա­կազ­մե­րի վրա՝ Բայ­դե­նի վար­չա­կազ­մի, Թ­րամ­փի վար­չա­կազ­մի, Օ­բա­մա­յի վար­չա­կազ­մի վրա՝ այս գոր­ծըն­թա­ցը ա­ռաջ տա­նե­լու հա­մար»,- նշել է Ո­ւայթ­հաու­սը: Իսկ սա առն­վազն նշա­նա­կում է, որ Թ­րամ­փը չի կա­րո­ղա­նում վե­րահս­կել ի­րա­վի­ճա­կը, եւ ա­ռա­վե­լա­գույ­նը` նա այդ խա­ղե­րից ան­մասն չէ: Եր­կու տար­բե­րա­կով էլ Վա­շինգ­տո­նի հետ լու­ծում­նե­րի հաս­նե­լու` Մոսկ­վա­յի հույ­սե­րի օգ­տին չէ:Ա­ռա­վել եւս, որ այս ա­մե­նին պետք է ա­վե­լաց­նել նաեւ այն խա­ղե­րը, ո­րոնք Ա­լիե­ւը տվեց Մ­յուն­խե­նում, եւ ո­րոնք ար­դեն ուղ­ղա­կիո­րեն կապ­վում են Թ­րամ­փի ան­վան հետ` շնոր­հիվ Վեն­սի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցի: Եվ այս­տեղ հար­ցը միայն Ա­լիե­ւը չէ: Կ­րեմ­լից ոչ հե­ռու կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րնե­րից մեկն էլ վստահ է, որ. «2026 թվա­կա­նի աշ­նան մոտ սպաս­վում է Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յան հե­տա­գա վճռա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին՝ որ­պես Եր­ևա­նի` դե­պի Արև­մուտք շրջա­դար­ձի մաս։ Սա հիմ­նա­կա­նում կվե­րա­բե­րի անվ­տան­գութ­յան հար­ցե­րին (ան­դա­մակ­ցութ­յուն ՀԱՊԿ-ին և Գ­յում­րու բա­զան)»: Էլ չա­սած, որ Փա­շին­յանն ար­դեն բա­ցա­հայտ է խո­սում հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղին այլ «գոր­ծըն­կե­րոջ» հանձ­նե­լու ծրագ­րե­րից, ին­չը եւս տար­բեր աղբ­յուր­ներ ուղ­ղա­կիո­րեն կա­պում են ԱՄՆ­–ի ազ­դե­ցութ­յան եւ, մաս­նա­վո­րա­պես, Վեն­սի այ­ցի հետ»:

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՎԱՏ ՁԵՎՆ Է»

Սյս ի­րա­վի­ճա­կը նշա­նա­կում է, որ Մոսկ­վան առն­վազն պետք է մտա­ծի (ե­թե դեռ չու­նի) այն «Բ պլա­նի» մա­սին, ո­րը ստիպ­ված է լի­նե­լու գոր­ծադ­րել, ե­թե վերջ­նա­կա­նա­պես գա այն հա­մոզ­մա­նը, որ Թ­րամ­փի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը սո­վո­րա­կան խա­ղից այն կողմ չեն անց­նում: «Ցարգ­րա­դը», ամ­փո­փե­լով Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յան մա­սին իր թե­զը, հաս­նում է այս մտքին. «ԱՊՀ-ում հա­մա­կար­գա­յին ձա­խո­ղում­նե­րը հան­գեց­րել են նրան, որ նախ­կին դաշ­նա­կից­նե­րը այլևս չեն վա­խե­նում մե­զա­նից և սկ­սում են պայ­ման­ներ թե­լադ­րել»։ Եվ ի­րա­վի­ճա­կից ելքն էլ, ըստ աղբ­յու­րի, միայն սա կա­րող է լի­նել. «Այս ա­մո­թա­լի պրակ­տի­կա­յին վերջ դնե­լու միակ ճա­նա­պար­հը փոխ­զի­ջում­նե­րի ո­րո­նու­մը չէ, այլ ԱՊՀ-ն լիա­կա­տար հաղ­թա­նա­կի հասց­նե­լը։ Միայն սա կստի­պի մեր կով­կաս­յան գոր­ծըն­կեր­նե­րին հի­շել դի­վա­նա­գի­տա­կան ​​​​է­թի­կե­տի մա­սին»:

­Բայց մյուս կող­մից, այն ներ­քին հա­մա­կար­գը, ո­րը նաեւ Ա­րեւ­մուտ­քի ջան­քե­րով եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում ստեղծ­վել է Ռու­սաս­տա­նում, նման վճռա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի քիչ հնարա­վորութ­յուն է տա­լիս, ին­չը նաեւ պրակ­տիկ փորձն է հու­շում: Այս տե­սանկ­յու­նից  պա­տա­հա­կա՞ն է Կ­րեմ­լին մոտ կանգ­նած եւ միան­գա­մայն փոր­ձա­ռու քա­ղա­քա­գետ Սեր­գեյ Կա­րա­գա­նո­վի այն գա­ղա­փա­րը, թե Ռու­սաս­տա­նում` «Պետք է կա­ռուց­վի կոշտ ավ­տո­րի­տար հա­մա­կարգ... քա­նի որ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը կա­ռա­վար­ման ա­մե­նա­վատ ձևն­ է... Մենք պետք է գի­տակ­ցա­բար ներ­քին մո­բի­լի­զաց­վենք և հաս­կա­նանք. կա՛մ կփլուզ­վենք և­ այդ դեպ­քում կստա­նանք այն ա­մե­նը, ինչ ստա­ցանք 1917 թվա­կա­նին։ Կա՛մ կհա­վաք­վենք, մա­սամբ կմո­բի­լի­զաց­վենք...»:

­Մի­գու­ցե: Միայն թե մի ամ­բողջ կա­ռա­վար­ման հա­մա­կարգ փո­խե­լը ժամ­ա­նա­կա­տար գործ է, ո­րը, մի­գու­ցե, Մոսկ­վան կսկսի այս տար­վա Պետ­դու­մա­յի ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո: Բայց մինչ այդ, կա­րող են լի­նել նաեւ այն կար­գի փո­փո­խութ­յուն­ներ, ո­րոնք ի­րա­վի­ճա­կը կհասցնեն ան­դառ­նա­լիութ­յան կե­տից այն կողմ: Մաս­նա­վո­րա­պես` Ի­րա­նի հետ կապ­ված:

Չ­նա­յած` մյուս կո­ղից էլ, չմո­ռա­նանք, Թ­րամ­փը Մոսկ­վա­յի հետ 12 տրի­լիոն դո­լա­րա­նոց «հա­զա­րամ­յա­կի գոր­ծար­քի» հույս ու­նի, եւ կա նաեւ այն վար­կա­ծը, որ ներ­կա­յիս բո­լոր սրա­ցում­նե­րի տակ պետք է տես­նել միայն տնտե­սա­կան ա­ռա­վե­լութ­յուն­ներ ստա­նա­լու տես­լա­կա­նը: Չ­նա­յած, Մոսկ­վան ակն­հայ­տո­րեն սպա­սում է ժնեւ­յան այս հեր­թա­կան բա­նակ­ցա­յին փու­լի արդ­յունք­նե­րին, ո­րից հե­տո շատ բան կա­րող է մին­չեւ վերջ ո­րո­շա­կի տես­քի գալ: Ընդ ո­րում` այն, որ ե­րեք կող­մերն էլ բա­նակ­ցութ­յուն­նե­րի վայր են ներ­կա­յա­ցել չա­փա­զանց լուրջ պատ­վի­րա­կութ­յուն­նե­րով, կա­րող է ակ­նար­կել, որ Մոսկ­վա­յի զգու­շա­ցում­նե­րին Վա­շինգ­տո­նում ու­շադ­րութ­յուն են դարձ­րել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ