Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա «Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ) Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման

Տիրադավ Հովնան Տերտերյանը որոշել է «պատժել» Տեր Սերոբին ու արգելել պատարագ մատուցել, փոխարենը եկեղեցի է բերել կիսամերկ կին, որ երգի (Տեսանյութ)

Տեսանյութեր

Տեր Սերոբ քահանա Ազարյանը գրում է՝ Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին հավատարիմ լինելու համար ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավների շարքը համալրած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը իր դեմ քայլեր է ձեռնարկում.

« Թեմի առաջնորդ՝ Յովնան արքեպիսկոպոսի անօրինական որոշումը... եւ իր բազմակի չափանիշները։

Սոյն հաղորդագրութեամբ փափագում եմ տեղեկացնել ուխտապահ բոլոր հոգեւորական հայրերին եւ եղբայրներին, եպիսկոպոս, վարդապետ, քահանայ եւ սարկաւագ՝ եւ հաւատաւոր ժողովրդին, անցնող շաբթուան ընթացքին Արեւմտեան Թեմի առաջնորդ՝ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի հակաօրինական, արտառոց, խտրական եւ անընդունելի մի որոշման մասին որը խախտում է Հայաստանեայց Եկեղեցու նուիրապետական օրէնքներին։

Լինելով Լաս Վեգասի նախկին հոգեւոր հովիւը եւ նոյնիսկ չլինեով Թեմի մաս Յովնան սրբազանի կամայական որոշումով՝ այնուամենայնիւ ամէն կիրակի ծառայել եմ Լաս Վեգասի Ս, Կիրակոս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն տարիներով։ Սրբազանը իր խտրական որշումներով որեւէ ժամանակ ինձ թոյլ չի տուել պատարագել այն եկեղեցուն որին անձնուիրաբար ծառայել եմ 2008, 2009, 2010 տարիներին որպէս հոգեւոր հովիւ, ծանր պայմանների տակ, երբ նոյնիսկ շէնք չունէինք։

Ս. Կիրակոս Եկեղեցում նոյնիսկ որոշ անհիւրընկալ վերաբերմունքին որոշների կողմից՝ ամբողջ 2025 թուականին, ԱՄԷՆ ԿԻՐԱԿԻ անձնուիրաբար ծառայել եմ խորանին սպասարկելով. Մարգարէական, Առաքելական թուղթերը ընթերցելով եւ Աւետարանը կարդալով։ Ապա վերաբերումը կատարելով, Եկեղեցու զանգը հնչեցնելով, Ողջոյնը բաշխելով, եւ խոստովանահայր լինելով բոլորին։ Եւ երբեմն նոյնիսկ սարկաւագի ամբողջական ծառայութիւնը մատուցելով, երբ ոչ ոք ներկայ չէ պատարագիչին օգնելու։

Երբ սկսեց Եկեղեցու նկատմամբ նիկոլ փաշինեանի հալածանքը, եւ Յովնան սրբազան աւելացուց իր ստորագրութիւնները Նոյեմբեր 27-ի եւ երկրորդ փաստաթղթի տակ, ես յայտնեցի իմ անվերապահ, անսակարկ, ամբողջական հաւատարմութիւնս Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ Վեհափառ հայրապետին, որի վրայ Յովնան սրբազան զանազան մարդոց միջոցաւ ինձ յայտնեց իր զայրոյթը «համարձակութեանս» վրայ, եւ չեղարկեց մի այցելութեան պատարագ իմ կողմից մատուցուելիք՝ այլ քաղաքում, որը առաջինը լինելու էր իմ համար 2023-ից մինչեւ հիմա։

Ապա ունեցայ զանազան հարցազրոյցներ, քանի «ժպրհել էի» հաւատարիմ լինել Մայր Աթոռին, եւ պայքարել նիկոլիզմի դէմ բացայայտ կերպով։ Վերջին հարցազրոյցներից մէկը, որը ունեցել եմ 168.am-ի լրագրող Ռազմիկ Մարտիրոսեանի հետ, երեւի ահաւոր կերպով բարկացրել էր Յովնան սրբազանին՝ որ Փետրուար 7-ին զինք մղեց զանգելու Եկեղեցու հովիւ՝ Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտեանին (ինձ զանգելու քաջութիւնը երբէք չունի) որ ինձ փոխանցի հետեւեալները։

1. Խորանին չեմ կարող սպասարկել, այսինքն խորան պէտք չէ բարձրանամ։

2. Ընթերցուածները չեմ կարող ընթերցել.. երբ դա պարզ դպիրի պաշտօն է։

3. Եկեղեցու դասին մէջ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆՍՏԵԼ։

4. Եկեղեցի չի փափաքում որ գամ, իսկ ԵԹԷ գամ պէտք է նստեմ ժողովրդին մէջ։

Բոլոր այս որոշումները եւ մանաւանդ վերջին երկուքը բացարձակապէս անընդունելի, կամայական, խտրական որոշումներ են Եկեղեցու կանոնները խախտող, երբ ՈՐԵՒԷ հոգեւորական՝ առաքելական կը լինի, կաթոլիկ, բողոքական, կամ նոյնիսկ եթէ հրեայ կամ այլակրօն հոգեւորական լինի, նստում է Եկեղեցու դասին մէջ։ Բրբէնկի Սրբոց Ղեւոնդեանց Եկեղեցում Յովնան սրբազան ատեանին մէջ բազմիցս եւ ամէն անգամ նստեցնում է ԿԱՆԱՆՑ, որոնք երբեմն Եկեղեցի են եկել իրենց կարճ փէշերով, նստելու քահանայից յատկացուած տեղերը։

Սա իմ համար ի հարկէ բացարձակապէս անընդունելի, կամայական որոշում է իմ դէմ արձակած քանի որ ՀԱՒԱՏԱՐԻՄ ԵՄ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՆ ԵՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ։

Բայց որեւէ ժամանակ իր որոշումները իմ հանդէպ ՉԵՆ գործադրուելու, որովհետեւ երբ որեւէ հոգեւորական որ պատժուած չէ, կարգալոյծ չէ, փիլոնազուրկ չէ, եւ իր ԼԻԻՐԱՒ կարգով քահանայ է, պէտք է նստի Եկեղեցու դասին մէջ, օրինախախտ, տիրադաւ եւ երկակի չափանիշներ գործադրող նիկոլապաշտ արքեպիսկոսներ դա փափաքեն կամ ոչ։

Իսկ այս տեսանիւթը ցոյց է տալիս Ս. Կիրակոս Եկեղեցին անցած կիրակի՝ , Փետրուար 15, 2026-ին ՄԵԾ ՊԱՀՔի մուտքին, երբ Եկեղեցու հովիւը (նստած ձախին) թոյլ է տուել կիսամերկ կինը, աշխարհիկ O Sole Mio երգով եւ այլ երգերի հետ ծափահարություններ, «բռավո» գոռոցներ, եւ մէջքով խորանին կանգնած ԱՅՆ ՆՈՅՆ ԴԱՍԻՆ ՄԷՋ, ուր ամէն կիրակի կանգնում էր Տ. Սերոբ քահանան...։

Կիսամերկ կանայք եւ նուագիչներ պարոյրով եկեղեցին պղծելը ընդունելի է առաջնորդ սրբազանին համար, իսկ Մայր Աթոռին հաւատարիմ քահանայ լինելը, եւ հայրենիքի, Արցախի, ազգի եւ նահատակ զինուորների համար նիկոլիզմի դէմ պայքարելը….ոչ։

Մի արքեպիսկոպոս որ տարիներով ատել, մեկուսացրել, խտրականութիւն եւ երկակի չափանիշ ունեցել այդ նոյն Եկեղեցու ազգասէր եւ հայրենասէր քահանային դէմ ու Եկեղեցու պղծում ընդունելի՞ է.. Դուք դատեցէք..։

Գիտեմ որ ամենավերջում լաւ կը լինի, վստահ եմ Աստուծոյ արդարութեան։

Տ. Սերոբ քահանայ

Յ. Գ. Որեւէ ժամանակ կարող եմ գնալ եւ կանգնել այն նոյն դասին մէջ անտեսելով ամէն անօրինականութիւն, բայց չգիտեմ թէ որքանով է այս Եկեղեցին Աստուծոյ եւ միւռոնով օծեալ աղօթատուն՝ քան թէ երգա-պարասրահ։ Քրիստոս թոյլ կուտա՞ր այսպիսի երեւոյթ։ Սա՞ է ճանապարհը մարդոց Աստուծոյ մօտեցնելու։ Զուր չէր որ Քրիստոս մտրակով դուրս շպրտեց բոլոր նրանց որոնք Աստուծոյ տունը վերածել էին այլ բանի՝ քան աղօթքի տան»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինՓաշինյանն օրենքից դուրս ամեն միջոցի կդիմի, որ իշխանությանը հավակնող բոլոր ուժերին խաղից դուրս թողնի․ Տիգրան ԱբրահամյանՔԿ նախագահը Բագրատ Սրբազանի ձեռքով գրված թղթի մասով իր խոսքերից հրաժարվեց․ «Ձեզ մոլորեցրել են». Տեսանյութ«Սիմֆոնիկ նվագախումբը՝ Հանրայինի հետ լարվածության մասին․ արձագանք Լուսինե Թովմասյանի և Սմբատյանի շուրջ աղմուկին»Նախանձում է. Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ Բելառուսին ուղղված քննադատությանըԴատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում․ ՔՊ ցուցակից դուրս է գալիս, որ փոխքաղաքապետ մնաԶելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըՀՀ ժամանած Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողինՊարո՛ն ընկեր Փաշինյան ջան, էս մարդիկ մի կենացը զոռով են հիշում, պռավի 2500 հարցը ո՞նց հիշենՄեքենայի մեջ մաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ ԿարապետյանինԻնչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին. Միքայել ՄինասյանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված