Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՐԶՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Սպորտ

Այս օրերին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ։ Թիմի հետ մարզվում է նաև խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ։ Նա պատրաստվում է իր առաջիկա ըմբշամարտի գոտեմարտին ԱՄՆ - ում։ Մրցաշարի նախապատրաստական փուլում Ծառուկյանին օգնում են մեր անվանի ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Մալխաս Ամոյանը, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Դավիթ Սաֆարյանը։ Գորգային մարզումներում Ծառուկյանի հետ աշխատում է Փարիզի ՕԽ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը, խորհուրդներով աջակցում է գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։ Mma մարտիկը սոցցանցերում մարզումներից տեսանյութ է հրապարակել ու մակագրել այսպես. «Աշխատում ենք լավագույնների հետ»։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը փետրվարի 28-ին ըմբշամարտի երկրորդ գոտեմարտը կանցկացնի Real Anerican Freestyel 5 մրցաշարում։ Նրա մրցակիցը Խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պոլասն է։ Գոտեմարտը կկայանա փետրվարի 28-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում։ Առաջին գոտեմարտում հունվարի 10-ին Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF 5 մրցաշարում տպավորիչ հաղթանակ տարավ ամերիկացի Լենս Փալմերի հանդեպ 10։0 հաշվով: MMA - ում Արման Ծառուկյանը անցկացրել է 26 մենամարտ, տարել 23 հաղթանակ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ