Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Գերիների թեման Վենս-Ալիեւ առաջնային քննարկման առարկա չի եղել. Աբրահամյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ նա քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ հայ գերիների հարցը, Ալիեւի հայտարարությունները որոշակի առումով զարմանալի են:

— Ադրբեջանի ղեկավարը, ըստ էության, ցույց տվեց, որ գերիների թեման առաջնային քննարկման առարկա չի եղել, որովհետեւ հենց այնպես շրջանցել կամ փակել թեման ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հարաբերությունների ֆոնին, չէր կարող լինել: Էլ չենք խոսում այն մասին, որ սա եւս մեկ արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունների համար սա առաջնային օրակարգային հարց չի եղել: Ընդհանուր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում սա հրատապություն ներկայացնող թեմա չի եղել։ Եվ ըստ այդմ` սա գալիս է լրացնելու բոլոր այն դրույթների շարքը, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանն իր համար կարեւոր հարցերն անընդհատ բերում ու դրա մասով անընդհատ լուծումներ է ստանում, իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ի համար կարեւոր դրույթներին, դրանց մասին առանձնապես բովանդակային քննարկումներ տեղի չեն ունենում:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում շարունակում է ոչ միայն գերիների հարցը օդում կախված լինել, այլ նաեւ ադրբեջանական զորքերի մխրճվածության հարցը ՀՀ ինքնիշխան տարածքներում։ Հայաստանի իշխանությունների համար այս հարցերն առաջնահերթ չեն։ Թեեւ ՀՀ իշխանությունը խոսում է այն մասին, թե այս թեման քննարկվում է դելիմիտացա-դեմարկացիայի շրջանակներում, բայց ակնհայտ է, որ այս թեման կարճ հանգուցալուծում չունի: Էլ չեմ խոսում այն մասին, որ բոլոր այն ուղղություններում, որտեղ Ադրբեջանը մխրճված է ՀՀ տարածքում, այդ ուղղություններում նաեւ ամրաշինական ու ընդլայնողական քաղաքականություն է վարվում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ