Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Հրապարակ». ՔՊ–ում ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարողների թիվն աճում է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ եռօրյա ներկուսակցական ընտրություններից հետո կանանց ցանկում 5-րդ ցուցանիշը գրանցած Լիլիթ Մակունցը վերջերս ընկերական շրջապատում անկեղծացել է, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն է տեսնում հաջորդ գումարման խորհրդարանի նախագահի դերում։

ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Մակունցը, որն իշխանափոխությունից առաջ Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է եղել, իսկ իշխանափոխությունից հետո «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր, աչքի է ընկնում մեղմ, բոլորի հետ լեզու գտնելու ունակությամբ։

Իհարկե, վատ չէ, որ իշխող թիմում նման վստահություն եւ ախորժակ ունեն, որ ընտրություններից հետո իրենք կրկին իշխանություն են լինելու, բայց հարցն այն է, որ եթե անգամ այդպես լինի, ապա Մակունցը չի ձգի այդ պաշտոնին, եւ քաղաքական խոսք ու ճկունություն ունեցող թեկնածու է պետք։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ