Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Կարեն Վիլհելմիչը խորհրդանշական նկար է հրապարակել. «Իրավունք»

Ներքաղաքական

Օրերս «Մեր ձեւով» շարժումից կուսակցություն դարձած գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը մեծ համաժողով էր կազմակերպել Մարզահամերգային համալիրում: Եվ մինչ շարժման համակարգող, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը կհնչեցներ, թե, ի վերջո, ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, ակնհայտ դարձավ, որ ներկաներից շատերի համար եւս անակնկալ էր, որ տրվելու է Սամվել Կարապետյանի անունը:

Շատերը համոզված էին, որ հնչելու է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Վիլհելմիչ Կարապետյանի անունը, հատկապես, որ նրա ոչ պաշտոնական էջում հաճախ կարելի էր տեսնել իր եւ Սամվել Կարապետյանի լուսանկարները, որոնք պարբերաբար թարմացվում էին: Իսկ ահա համաժողովից հետո, երբ պարզ դարձավ, որ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, Կարեն Վ. Կարապետյանի էջում հայտնվեց իր եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ