Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբ Եվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցով Ռուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունը Bild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմի Հայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրան Կիևը կրկին զանգվածային հարձակման տակ է Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր» Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ) Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ) ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում

Չի՛ կարելի դավաճանել հավատքն ու եկեղեցին. Մարիամ Մերաբովա

Հայրենակիցներ

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ` ՌԴ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ԿՈՉՄԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄԱՐԻԱՄ ՄԵՐԱԲՈՎԱՅԻ ՀԵՏ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ եւ ռուս հայտնի երգչուհի, մեցցո-սոպրանո, կոմպոզիտոր, դերասանուհի եւ հեռուստահաղորդավար ՄԱՐԻԱՄ ՄԵՐԱԲՈՎԱՅԻՆ շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։

Երգչուհու ստեղծագործական ուղին սկսվեց այն ժամանակ, երբ 1998 թվականին դաշնակահար Արմեն Մերաբովը Մարիամին հրավիրեց իր «Miraif» խմբում, որտեղ նա դարձավ մշտական մեներգչուհի։ Միասին նրանք հասան մեծ հաջողությունների եւ աստղային ճանաչման ջազային շրջանակներում, իսկ լայն ժողովրդական ճանաչում Մարիամը ստացավ «Голос» հեռուստանախագծի երրորդ սեզոնին մասնակցելուց հետո՝ Լեոնիդ Ագուտինի թիմում հասնելով մինչեւ եզրափակիչ։ Ավելի ուշ նա մասնակցեց նաեւ «Երեք ակորդ» նախագծին, որտեղ դուրս եկավ ջազի սահմաններից եւ ներկայացավ որպես բազմակողմանի եւ խոր դերասանուհի։

Այսօր Մարիամը հաջողությամբ իրականացնում է սեփական նախագծերը, հյուրախաղերով հանդես գալիս, մշտապես կազմակերպում է «Ջազ երեխաներին» մանկական համերգաշարը Երաժշտության տանը եւ «Зарядье» համերգասրահում։ Նա նաեւ շաբաթական վարում է «Երեկոյան ջայվ» հեղինակային հաղորդումը «Radio Jazz» ռադիոկայանում, որի համար 2022 թվականին արժանացել է «Ոսկե միկրոֆոն» մրցանակին՝ որպես լավագույն ռադիոհաղորդավար-հարցազրուցավար «Ռադիոմանիա» ազգային մրցանակաբաշխությունում։

Իր հայկական արմատների, մանկության եւ ստեղծագործական ճանապարհի մասին երգչուհին պատմեց «Իրավունք»-ի բացառիկ հարցազրույցում։

«ԱՌԱՋԻՆԸ ՄՏԱԾԵՑԻ ՄԱՅՐԻԿԻՍ ՄԱՍԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԱ ՆՐԱ ԵՐԱԶԱՆՔՆ ԷՐ»

Շնորհավորում ենք Ձեզ՝ ՌԴ վաստակավոր արտիստի կոչման առիթով։ Ի՞նչ զգացիք, երբ իմացաք այդ մասին։

— Առաջինը մտածեցի մայրիկիս մասին, որովհետեւ սա նրա երազանքն էր։ Եվ, իհարկե, իմ «վոկալ մայրիկի»՝ ուսուցչուհի Աննա Իգորեւնա Ռուդնեւայի մասին, ում նույնպես կարողացա ուրախացնել այս բարձր գնահատականով։

Եկեք վերադառնանք անցյալ. Ձեր առաջին բեմական ելույթը ե՞րբ եւ որտե՞ղ է տեղի ունեցել:

— Դա տեղի ունեցել Երեւանում՝ Չայկովսկու անվան դպրոցում։ Ես վեց տարեկան էի եւ սովորում էի հրաշալի մանկավարժ Աիդա Սերգեեւնա Սահակյանցի մոտ՝ մեծ երաժիշտ Զարե Հայկովիչ Սահակյանցի կնոջ ու մեր սիրելի Սաթի Սպիվակովայի մայրիկի։

Ի՞նչ էիք զգում այդ պահին։

— Ճիշտն ասած՝ ոչ մի առանձնահատուկ բան։ Պարզապես սիրում էի ելույթ ունենալ՝ դուրս եկա, նվագեցի, ծաղիկներ ստացա ու հեռացա։ Բեմի հանդեպ պատասխանատվության գիտակցումը շատ ավելի ուշ եկավ։

Ինչի՞ մասին էիք երազում մանկության տարիներին։

— Ինչպես բոլոր երեխաները՝ խաղալ եւ ուրախ ապրել։ Բայց հինգ տարեկանից լրջորեն զբաղվում էի երաժշտությամբ, ուստի՝ մանկությունս բավական զբաղված էր։ Իհարկե, երազում էի բեմի մասին։ Սկզբում ցանկանում էի դառնալ դաշնակահարուհի, բայց ճակատագիրն ինձ բերեց դեպի վոկալ, ինչի համար շատ ուրախ եմ։

«ԵՐԵՎԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՐԶԱՊԵՍ ԳԵՂԵՑԻԿ ՔԱՂԱՔ ՉԷ»

Ո՞վքեր էին Ձեր ծնողները։

— Մայրիկս բանասեր եւ լրագրող էր, հայրիկս՝ իրավաբան։ Բայց երկուսն էլ նվագում էին, տանը մշտապես երաժշտություն էր հնչում, հյուրեր էին հավաքվում, երգեր էին երգվում։ Դա շատ ջերմ եւ ստեղծագործ միջավայր էր։

Երեւանի հետ կապված ի՞նչ հիշողություններ ունեք ։

— Թեպետ հեռացել էի Երեւանից, մինչեւ 18 տարեկանս ամեն տարի վերադառնում էի։ Ապրում էի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ, սովորում էի Չայկովսկու դպրոցում։ Ամենաջերմ հիշողություններս կապված են այն մարդկանց հետ, որոնց հետ մեր ընտանիքները մտերիմ էին։ Գրեթե ամեն օր լինում էի ինձ համար հարազատ Էդուարդ Միրզոյանի եւ տիկին Լյալիի տանը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի արվեստանոցում, նույն շենքում էի ապրում, ընկերություն էի անում եւ նույն դասարանում էի սովորում Արամ Թալալյանի հետ, հիշում եմ նաեւ նրա մեծ հայրիկին՝ քեռի Գերային… Հենց այս մարդիկ են ձեւավորել իմ կյանքի մշակույթն ու արժեքները։ Երեւանն ինձ համար պարզապես գեղեցիկ քաղաք չէ, այլ նախ եւ առաջ մարդիկ են, մշակույթ եւ մտավոր միջավայր։

Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

— Ես հրաշալի ընտանիք ունեմ։ Ցավոք, մի քանի տարի առաջ կյանքից հեռացավ ամուսինս, որի հետ մեզ միավորում էր ոչ միայն ամուսնությունը, այլեւ ստեղծագործական միությունը։ Նրա ստեղծած կոլեկտիվը շարունակում է գործել, եւ ես շարունակում եմ հանդես գալ նրանց հետ՝ պահպանելով նրա հիշատակը։ Մենք ունենք երեք երեխա։ Ինձ համար ամենակարեւորը հարազատներիս հենարան լինելն է։ Երեխաներս նույնպես ստեղծագործական ուղու հետ են կապված. միջնեկ աղջիկս անցյալ տարի ընդունվեց Հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման հումանիտար ինստիտուտ՝ պրոդյուսերական ֆակուլտետ, իսկ ավագն աշխատում է այլ ոլորտում։

Ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան։

— Ես շատ տնային մարդ եմ։ Հաճախակի հյուրախաղերից հետո, երբ տուն եմ վերադառնում, փորձում եմ պարզապես լինել ընտանիքիս հետ, զբաղվել տան գործերով։

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԵՐԳԻ ՖՈՆՈԳՐԱՄԱՅՈՎ»

Սիրո՞ւմ եք հյուրեր ընդունել։

— Շատ։ Երբ Մոսկվայում եմ, մեր տանը գրեթե միշտ հյուրեր են լինում։

Ո՞րն է Ձեր պատրաստած գլխավոր, հեղինակավոր ուտեստը:

— Դոլման եւ սացիվին։

Ձեր հյուրերի մեջ լինո՞ւմ են ոչ հայտնի մարդիկ։

— Իհարկե։ Ես մարդկանց հետ ընկերություն եմ անում ոչ թե նրանց կարգավիճակի, այլ սրտի համար։ Իմ ընկերները տարիների ընկերներ են՝ տարբեր մարդիկ, բայց յուրաքանչյուրն իր առանձնահատուկ տեղն ունի իմ կյանքում ու սրտում՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում կյանքում։ Եվ կարող եմ ասել, որ դա նաեւ մեծ պարգեւ է, որովհետեւ հենց նրանք են այս տարիների ընթացքում հավատացել ինձ, աջակցել ու միշտ կողքիս եղել։

Սիրո՞ւմ եք նվերներ ստանալ։

— Իհարկե, ուշադրությունն ինքնին արդեն նվեր է։

Ձեր ստացած ո՞ր նվերն է առավել հիշվող եղել։

— Ընկերներիս աջակցությունն իմ հոբելյանական մենահամերգի կազմակերպման գործում «Зарядье» դահլիճում՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այդ համերգը նկարահանվեց եւ այժմ ամեն տարի Ամանորին հեռարձակվում է ОТР ալիքով։

Բեմում Ձեզ համար գոյություն ունե՞ն արգելքներ։

— Այո, անճաշակությունը։ Երբեք չեմ կատարի այն, ինչը հակասում է իմ ճաշակին եւ մշակույթին, ու երբեք չեմ երգի ֆոնոգրամայով։

«ՄԵՑՑՈ-ՍՈՊՐԱՆՈՆ ԻՄ ՍԵՐՆ Է»

Ձեզանից որքա՞ն ժամանակ է պահանջվում նոր ստեղծագործություն սովորելու համար։

— Երբեմն ժամանակն ընդհանրապես չի բավականացնում. շատ են հյուրախաղերը, նկարահանումները, տարբեր ծրագրերը, հանդիպումները կոլեկտիվների հետ։ Հաճախ տարբեր տարածաշրջաններում հանդես եմ գալիս որպես մեներգչուհի տարբեր նվագախմբերի հետ, այդ պատճառով նոր նյութը հաճախ ստիպված եմ լինում սովորել հենց ինքնաթիռներում կամ գնացքներում։

Ինչո՞վ է մեցցո-սոպրանոն տարբերվում դրամատիկական սոպրանոյից։

— Ակադեմիական երաժշտությունում դա իսկապես կարեւոր է. ձայնի տեսակից կախված է թե՛ երգացանկի ընտրությունը, թե՛ այն՝ որքան երկար կպահպանի ձայնն իր հնարավորությունները։ Բայց մեր ժանրում սահմաններն ավելի լայն են։ Անկեղծ ասած, ես անընդհատ չեմ մտածում՝ մեցցո եմ, թե՝ ոչ. պարզապես վերցնում եմ երգը եւ կատարում իմ մեկնաբանությամբ։

Ինչպե՞ս է մեցցո-սոպրանոն ազդում օպերային արվեստի վրա։

— Մեցցո-սոպրանոն իմ սերն է։ Ամենավառ ու դրամատիկ բազմաթիվ պարտիաներ հենց այս ձայնի համար են գրված։

Համերգների ժամանակ եղե՞լ են զվարճալի կամ անսովոր դեպքեր:

— Վերջերս Իժեւսկում համերգ ունեինք Օլեգ Լունդստրեմի լեգենդար նվագախմբի հետ՝ մեծ դաշնակահար եւ դիրիժոր Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ։ Թռիչքների ուշացման պատճառով դիրիժորը հազիվ հասցրեց հասնել: Իսկ մենք իսկապես անհանգստանում էինք, որովհետեւ բոլոր տոմսերը վաճառված էին։ Շտապ կարգով տարբերակներ էինք քննարկում, երաժիշտներ էինք փնտրում, բայց վերջում ամեն ինչ հաջողվեց՝ երաժիշտները հասցրին, եւ համերգը հիանալի անցավ։

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼ. ԴԱ ՄԻՇՏ ԲԵՐՈՒՄ Է ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ»

Ինչպե՞ս եք վերաբերվում այն քննադատությանը, երբ Սփյուռքում ապրող հայերին մեղադրում են մայրենի լեզուն վատ տիրապետելու մեջ։

— Մեր ազգը շատ է սիրում հպարտանալ իր հայտնի ներկայացուցիչներով։ Ոչ ոք չի հարցնում՝ Շերը կամ Գարուն խոսու՞մ են հայերեն, բայց ամեն տեղ ընդգծում են, որ նրանք հայկական արմատներ ունեն։ Միեւնույն ժամանակ, միայն ծույլը չի հարցրել ինձ, թե ինչու վատ գիտեմ լեզուն։ Ես այսպես կպատասխանեմ՝ դատեք մարդկանց իրենց գործերով։ Եթե մարդն իր գործով ու կյանքով արժանի է հարգանքի, իր հաղթանակները նա միշտ կիսում է իր ազգի հետ, գոնե ես այդպես եմ ապրում։ Ես հարգում եմ ավանդույթները, իմ երեխաները գիտեն մեր ընտանիքի պատմությունը, Հայաստանի պատմությունը։ Իսկ մենք քանի՞ մարդ գիտենք, որոնց գործողություններն այնքան ամոթալի են, որ մենք ամաչում ենք նույնիսկ նրանց հայ անվանել: Այդ դեպքում ի՞նչ օգուտ ունի նրանց հայերեն խոսելը։ Ավելի լավ է նման հարցերը չտալ, այլ սովորել ուրախանալ միմյանց համար եւ աջակցել միմյանց։

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում։

— Մի քանի տարի առաջ, երբ իմ մենահամերգներն էին անցկացվում։ Երբ Երեւան եմ գալիս, անմիջապես գնում եմ Թումանյան փողոց՝ մեր տան բակը, եւ փորձում եմ որքան հնարավոր է շատ շնչել այդ քաղաքի օդը։

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակի մասին։

— Ինձ շատ ցավ է պատճառում այն, ինչ տեղի է ունենում։ Ես հիշում եմ բազմաթիվ նշանավոր մարդկանց, որոնք կապված են մեր մշակույթի եւ հոգեւոր կյանքի հետ, ու կարծում եմ, որ ամենակարեւորը՝ մշակույթն ու կրթությունը պահպանելն ու դրանք երեխաներին փոխանցելն է։ Միայն այդպես կարելի է պահպանել ժողովրդին եւ նրա ապագան։ Շատ կուզենայի, որ ծանր ժամանակները մնային անցյալում, եւ մարդիկ կարողանային միավորվել։

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստան կատարած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի մասին:

— Ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ կարող այս թեմայով կարեւոր գնահատական տալ։ Բայց մի բան կարող եմ ասել՝ Ամերիկան երբեք չի դիտարկի Հայաստանը որպես առանձին պետություն՝ իր պատմությամբ եւ զարգացման ճանապարհով, նրանց համար այդ ամենը նշանակություն չունի։ Այդ երկրին անհրաժեշտ են շահավետ ձեռքբերումներ, ազդեցություն, օգտագործում սեփական շահերի համար եւ, հնարավոր է, նույնիսկ ոչնչացում՝ իրենց հեռահար ծրագրերի համար։ Կարո՞ղ եք նշել գոնե մեկ երկիր, որը «Ամերիկայի օգնության» արդյունքում իսկապես ծաղկել է։

Ի՞նչ կասեք ռուս-հայկական հարաբերությունների մասին։

— Այս հարցն ուղղակիորեն բխում է նախորդից։ Հենց Ռուսաստանի հետ է Հայաստանը կապված բազմադարյա պատմությամբ, որը բերել է ձեռքբերումներ եւ զարգացում։ Հենց Ռուսաստանն է օգնել հայ ժողովրդին թուրքական հալածանքների ամենածանր ժամանակներում, իսկ Խորհրդային Միության կազմի մեջ մտնելը հսկայական հնարավորություններ տվեց կրթության եւ զարգացման ոլորտներում։ Այդ տարիներին որքա՜ն համաշխարհային անուններ են ձեւավորվել գիտության, արվեստի, սպորտի մեջ, որքան բան է կառուցվել ու ստեղծվել։ Եվ դրանից հայկական ազգային ինքնությունը ոչ մի կերպ չի տուժել ռուսական մշակույթի ու լեզվի մեծ տարածության մեջ ընդգրկվելուց, ընդհակառակը՝ միայն օգուտներ են եղել։ Իսկ երկրաշարժի ողբերգությունից հետո ամբողջ Միությունն օգնեց Հայաստանին հաղթահարել այդ դժվարությունները եւ վերականգնվել։

Չի կարելի անշնորհակալ լինել. դա միշտ բերում է ինքնաոչնչացման։ Նույնպես չի կարելի դավաճանել հավատքն ու եկեղեցին։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի ներսում, ինձ շատ է վախեցնում, եւ ես տեսնում եմ մարդկանց գիտակցության հետ վտանգավոր մանիպուլացիա՝ այն նույն սխեմաներով, որոնց հետեւանքով բազմաթիվ երկրներ կործանվել են։

Մնում է հուսալ, որ խելացի, իմաստուն եւ աշխատասեր ժողովուրդը թույլ չի տա, որպեսզի քիչ մշակութային արժեք եւ վատ կրթություն ունեցող մարդիկ կատարեն սարսափելի եւ անուղղելի սխալներ։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական դրամատիկական թատրոնը բացեց 89-րդ թատերաշրջանը «Սովորական պատմություն» ներկայացմամբԵվրոպան ստիպված է նոր ռազմավարության անցնել Մոսկվայի հարցովՌուսաստանում հնարավոր է դարձել ԽՍՀՄ–ի փլուզումից ի վեր ամենամեծ փոփոխությունըBild. Գերմանիայի իշխանությունները կոչ են անում բնակչությանը՝ պատրաստվել պատերազմիՀայաստանի իշխանությունը ներկայացնողները դավաճանել են մի բուռ հայ ժողովրդին ու մտադիր են ոչնչացնել նրանԿիևը կրկին զանգվածային հարձակման տակ էԵրբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետո

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված