⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Ինչ է հայտնաբերվել 42-ամյա գյումրեցու տանը

Քրեական

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ Գյումրի քաղաքի 42-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 42-ամյա տղամարդու՝ Ղարիբջանյան փողոցում գտնվող տանը հայտնաբերվել է որսորդական հրացան, որը, ըստ տանտիրոջ՝ պատկանել է հանգուցյալ հորը: Կատարվում է նախաքննություն։

«ԶԻՆԱՆՈՑ»՝ ՋԱՆՖԻԴԱ ԳՅՈՒՂԻ ՆԿՈՒՂՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջանֆիդա գյուղի 46-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում, ինչպես նաեւ պահում եւ օգտագործում է թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ 46-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել են նռնակ՝ իր պայթուցիչով, գնդացիրի եւ ինքնաձիգի 113 փամփուշտ, սվին-դանակ, ազդանշանային հրթիռանետիչ, գիշերային դիտարկման հեռադիտակ, մեկփողանի ողորկափող հրացան եւ նետողական զենք: Միաժամանակ, նրա տիրապետության տակ գտնվող տներից մեկի նկուղում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ ինքնաձիգի փամփուշտ։ Ջանֆիդա գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

ԻՆՉՈՒ 60-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացնել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տանը՝ մետաղյա պահարում, հայտնաբերել են կռփազենք, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 45 փամփուշտ, սվին-դանակներ, հակագազեր, հեռադիտակ:

ԻՆՉՈՎ  ԷՐ ԶԲԱՂՎԱԾ  ԿԵՆՏՐՈՆԻ 36-ԱՄՅԱ  ԲՆԱԿԻՉԸ

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երեւանի 36-ամյա բնակիչը պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 36-ամյա տղամարդու՝ Սիլիկյան թաղամասում գտնվող տանը հայտնաբերվել է 250,49 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ