Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը

Սպորտ

Այսօր՝ փետրվարի 16-ին, Միլան-Կորտինայում ընթացող 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի 10-րդ մրցումային օրն է։ Հայաստանի հավաքականի համար այն խոստանում է լինել չափազանց կարևոր և լարված, քանի որ պայքարի են դուրս գալիս մեր երկրի ներկայացուցիչները երկու տարբեր մարզաձևերում։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։

Օրվա մեկնարկը կտրվի լեռնադահուկային սպորտով։ Երևանի ժամանակով 13:00-ին մեկնարկում է տղամարդկանց սլալոմի մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի Հարություն Հարությունյանը։ Հիշեցնենք, որ մեր լեռնադահուկորդն արդեն մասնակցել էր հսկա սլալոմին՝ զբաղեցնելով 59-րդ հորիզոնականը։

Երեկոյան ուշադրության կենտրոնում գեղասահքն է։ Երևանի ժամանակով 23:00-ին սառույց դուրս կգան սպորտային զույգերը՝ ներկայացնելու ազատ ծրագիրը։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը, որը վստահ ելույթ էր ունեցել կարճ ծրագրում, կփորձի բարելավել դիրքերը և պայքարել բարձր տեղերի համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ