Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ծառուկյանը նշանառության տակ է առել Թոփուրիային. ի՞նչ է սպասվում

Սպորտ

UFC-ի հայտնի մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ իր մենամարտը թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- գրել է Ծառուկյանը սոցիալական ցանցերում՝ հրապարակելով Թոփուրիայի հետ հնարավոր մենամարտի պաստառը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում մրցելով Դեն Հուկերի հետ: Այդ մենամարտում Արմանը հաղթանակ է տարել երկրորդ ռաունդում՝ կիրառելով խեղդող հնարք: Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն:

Թոփուրիան իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի հունիսին՝ UFC 317 մրցաշարում՝ Չարլզ Օլիվեյրայի դեմ: Այդ մարտում Իլիան հաղթել է նոկաուտով առաջին ռաունդում և նվաճել UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: Նա ունի 17 հաղթանակ և ոչ մի պարտություն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ