Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Փաստաբան. Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրություններ կեղծ են. Սպասենք իշխանությունների ռեակցիային

Ներքաղաքական

Արշակ սրբազանին փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։

«Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։
Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով»,– գրել է փաստաբանը։
Այսպիսով, գոնե փաստաբանի պնդմամբ, գործ ունենք կեղծարարության հետ, որը միտված էր եղել հեղինակազրկել ոչ միայն Արշակ սրբազանին, այն, ի դեմս նրա, ողջ Հայոց Եկեղեցին: Թե ում էր դա պետք, երեւի ավելորդ հարց է:
Այսինքն, հիմա գործող իշխանությունները պետք է ապացուցեն որ.
Կա´մ` փաստաբանը հրամցնում է քիչ վստահելի փորձագիտական եզրակացություն, ինչը, կարծում ենք, ունի չնչին հավանականություն:
Կա´մ` եզրակացությունը համապատասխանում է իրականության, այդ դեպքում հենց իշխանությունենրն են, ի դեմս իրավապահ համակարգի, պարտավոր պարզել կեղծարարներին:
Եթե ոչ, կմնա միակ տարբերակը` կեղծարարությունը գալիս է հենց իշխանություններից: Իսկ դա, փաստացի, իր իրական տեսքով կներկայացնի անժյն ողջ հակաեկեղեցիական արշավը, որը ձեռնարկել է Նիկոլը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ