Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում

ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը դիմել է Քննչական կոմիտեի աշխատակիցներին

Մշակութային

Օրերս իրավապահները Մայր Աթոռին պատկանող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էին՝ խուզարկել էին տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, ֆինանսական գծով փոխտնօրենի եւ գլխավոր հաշվապահի աշխատասենյակները, առգրավվել համակարգիչներ: Անդրադառնալով տեղի ունեցածին՝ «Իրավունք»-ը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Մոտենում են ընտրությունները եւ, բնականաբար, տասնապատիկ են դարձել վարչապետ կոչեցյալի վախերը: Այդ իսկ պատճառով հուժկու են դարձել խուզարկությունները, ձերբակալությունները հայ ժողովրդի հայրենասեր զավակների նկատմամբ:

Փետրվարի 13-ին Քննչական կոմիտեի աշխատակիցները մտան «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որը կրում է համայն հայության տեր ու պաշտպան Վեհափառ Հայրապետի հովանավորությունը, որտեղ ի դեմս բացառիկ պրոֆեսիոնալ եւ բացառիկ մարդասեր ու հայրենասեր Արմեն Չարչյանի գլխավորությամբ՝ բազմաթիվ բժշկական օգնություններ են կատարվում մեր ժողովրդի համար, որի մեծ մասը գտնվում է ծանր նյութական պայմաններում: Արմեն Չարչյանը շատ սիրված եւ հարգված է մեր ժողովրդի կողմից:

Դիմում եմ Քննչական կոմիտեի աշխատակիցներին՝ մենք բոլորս հայ ենք, եւ ես համոզված եմ, որ դուք շուտով կկանգնենք մեր ժողովրդի եւ հայրենիքի կողքին, սպասո՛ւմ ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ