Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ) Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. Bloomberg Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ

Հակահարձակումը, որն այդքան գովազդում էր Սիրսկին, գործնականում ձախողված է

Միջազգային

Հակահարձակումը, որը ժամանակին գովազդում էր Ուկրաինայի գերագույն հրամանատար Սիրսկին եւ որի համար մոկ կոտում էր հավաքել ուկրաինական ողջ հարձակողական պոտենցյալը, այդ թվում` էլիտար համարվող ստորաբաժանումները, գործնականում ձախողված է:

Հակահարձակում կոչվածն իրականացվում էր Զապորոժեի ճակատի արեւելյան եւ արեւմտյան հատվածներում: Նպատակը եւս հասկանալի էր. կոտրել այս ուղղությամբ ռուսական հարձակումը, որը ստեղծել էր հարավային Զապորոժեում ուկրաինական ողջ պաշտպանական համակարգի, այդ թվում` հիմնական հանգույցի` Օրեխովոյի շրջապատման լուրջ ռիսկ: Հաշվի առնելով նաեւ, որ ռուսները, այդ հարձակման հաջող ավարտի դեպքում, դուրս են գալիս մարզկենտրոն Զապորոժե: Իսկ դա խոշոր քաղաքական իմաստ ուներ. ընթացող բանակցություններում Մոսկվան պահանջում է հանձնել միայն Դոնբասը, իսկ ՌԴ տարածք ներառված մյուս մարզերում, այդ թվում` Զապորոժեում համաձայն էր ապագա սահմանը ձեւավորել շփման գծով: Իսկ այդ շփման գիծը, որքան ձգվում են բանակցությունները, այնքան տեղաշարժվում է Զապորեժեի ուղղությամբ, եւ եթե քաղաքը հայտնվի շփման գծի ռուսական կողմում, դա ուկրաինացիների համար Զելենսկու գլուխն ապագայում ջարդելու եւս մեկ լավ առիթ կդառնա:

Արդյունքում, բոլոր հնարավոր ուժերը նետվեցին Զապորոժեի ճակատ, անգամ սովորականի պես այլ հատվածներից զորքեր հանելով: Բայց ահա, արդեն մոտ երկու շաբաթի չափ հարձակվում են, սակայն որեւէ տեսանելի արդյունք չկա:

Մեկնաբանելով, ռազմաքաղաքական հեղինակավոր փորձագետ Յուրի Պոդոլյակը գնահատում է. «Վերջին 24 ժամերը ցույց տվեցին, որ Ուկրաինայի զինված ուժերի գրոհային ուժերը ոչ միայն չկարողացան հասնել անհրաժեշտ հաջողությանը, այլև ակնհայտորեն այլևս ի վիճակի չէ լուրջ հակագրոհային գործողություններ իրականացնել։ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հստակորեն պատրաստ էին Ուկրաինայի զինված ուժերի մարտավարական «նախապատրաստություններին» և կարողացան իրենց հակախաղը պարտադրել թշնամուն։ Եվ նույնիսկ մառախուղը, Starlink-ի անջատման հետ մեկտեղ, կշեռքի նժարը չփոխեց թշնամու օգտին...»:

Իսկ ահա տեղի աղբյուրները (նաեւ ուկրաինական) հաղորդում են ուկրաինական գրոհային էլիտար ուժերի հսկայական կորուստների մասին: Այն դեպքում, երբ դեռ միայն մասամբ էին կարողացել վերականգնվել Պոկրոյսկում կրած հսկայական կորուստներից հետո:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ)Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. BloombergԹրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. Ալիև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված