Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ապշում ես, թուրքական իշխանություններն էլ էին այսպես հալածում հայկական եկեղեցուն. Մհեր Հակոբյան

Ներքաղաքական

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա իշխանական հարձակումները, կարծես թե, նոր թափ է ստանում՝ նոր քրեական գործեր բացելով, նոր ռեպրեսիաների մասին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ակնարկներով եւ սոցցանցային գրոհներով: Թե սա մինչ ո՞ւր է գնալու եւ ի՞նչ պետք է անել՝ այս հակաեկեղեցական արշավը կանգնեցնելու ուղղությամբ, «Իրավունք»-ը պարզել է պատմաբան, քաղաքագետ, ռազմական փորձագետ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեսակետը:

— Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մակարդակով պետական իշխանությունն առանձնացված է որեւէ կրոնական կառույցից, այդ թվում եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց: Այսինքն, որպես կանոն, ոչ մի պետական պաշտոնյա չի կարող միջամտել որեւ կրոնական կազմակերպության ներքին գործերին, այնպես էլ չի կարող միջամտել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին: Միաժամանակ հաշվի առնելով Եկեղեցու մեծ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ սահմանադիրը 2015 թվականին դա ֆիքսել է՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունի բացառիկ դեր եւ այլն:

Անդրադառնալով այս հանրահայտ քրեական գործերին, որպես իրավաբան՝ կասեմ, որ իմ խորհին համոզմամբ՝ եկեղեցին իրավունք ունի իր ներքին դավանաբանական եւ կառավարչական հարցերում լինել լիակատար անկախ: Սա օդից վերցված մոտեցում չէ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն առնվազն երկու նախադեպային որոշում ունի, սակայն իրականում դրանք շատ են, ուղղակի այդ երկուսն են ամենաակնհայտը, որոնց էությունը հանգում է նրան, որ պետությունը գիտակցաբար մի կողմ է քաշվում կրոնական կառույցների ոչ միայն դավածիսաբանական գործընթացներին խառնվելուց, այլ նաեւ, Եվրադատարանի նախադեպային որոշումներն ասում են, որ նույնիսկ դու կրոնական կառույցի վարչական, կառավարչական կառուցվածքային ընթացքին չպետք է խառնվես: Այսինքն՝ եթե կրոնական կառույցի ղեկավարը որոշում է, որ օրինակ, Գյումրում պետք է ունենա թեմ եւ այդ Գյումրու թեմի ղեկավարը պետք է լինի, օրինակ, Պողոս Պետրոսյանը, ապա վերջ, դա իր որոշելիք հարցն է եւ որեւէ պետական մարմին իրավունք չունի դրանում խառնվել: Պետությունը երբեք չի կարող ասել՝ աղոթելուց դու ինչպես կանգնես կամ որ շարժումներն անես, դա որոշում է այդ կրոնական կառույցը: Դուրդ չի գալիս, մի՛ եղիր այդ կառույցում:

Իրականում, եկեղեցին եւ ցանկացած կրոնական կառույց, դա բացարձակ միապետական բնույթ ունեցող կառույց է, որքան էլ դա տարօրինակ հնչի: Պարզապես 21-րդ դարում բացարձակ միապետություն արտահայտությունը գուցե տարօրինակ է հնչում, բայց եկեղեցին իր բնույթով այդպիսին է: Ամենայն հայոց կաթողիկոսը, դա բացարձակ միապետն է, որը ուղղակի երբեմն եկեղեցական խորհրդի հետ խորհրդակցում է, սակայն վերջնական որոշումը ընդունում է նա: Հիմա եթե նա որոշում է, որ այս կամ այն անձը պետք է ունենա այս կոչումը, ապա դա միայն նա է որոշում՝ տալիս կամ հանում է կոչումը:

Իմ խորին համոզմամբ աշխարհիկ դատարանն իրավունք չունի քննել նման որեւէ հարց: Ես իմ խոսքը սկսեցի Եվրադատարանի նախադեպերից, հոտո շարունակեցի փաստացի տրամաբանական փաստարկներով եւ վերջում էլ ավարտեմ իրավական փիլիսոփայական կատեգորիաներով: Իրավունքի փիլիսոփայությունն ասում է՝ երբ առանձնացված են երկու երեւույթներ, դրանք չեն կարող մեկը մյուսին հետո զուգահեռվել: Սահմանադրության համաձայն, պետական պաշտոնյան կարող է անել միայն այնպիսի գործողություններ, ինչի համար ուղղակիորեն լիազորված է ՀՀ օրենսդրությամբ: Հիմա, ՀՀ օրենսդրությամբ որեւէ կետ չկա, որ որեւէ պաշտոնյա իրավունք ունի խառնվել Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաեւ ցանկացած այլ կրոնական կառույցի գործառույթներին:

Հիմա նույն կերպ էլ վարչապետը պետք է ասի, օրինակ, «Եհովայի վկաներին» ոչ թե պետք է Պողոսը ղեկավարի, այլ Պետրո՞սը:  Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Պետք է շեշտել, որ կոնկրետ եկեղեցու դեպքում, վարչապետի լիազորությունները սպառիչ են, առնվազն ոլորտային առումով: Որից հետո գալիս են իշխանական քարոզիչները եւ ասում են, թե բա՝ գիտեք, այսինչ մարդը ԱԱԾ գործակալ է եւ այլն, դրան էլ մի պարզ հարց կա. իսկ ո՞վ ասաց, որ եկեղեցին եւ եկեղեցականներն իմունիտետ ունեն իրավական: Որեւէ նորմ խախտվե՞լ է ինչ-որ մեկի կողմից: Իսկ եթե լրտեսություն է արել Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, ապա խնդրեմ՝ ի՞նչն է խանգարում քրեական գործ հարուցել եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անել ու հետո գործն ուղարկել դատարան: Սա՛ արեք, ու ոչ մեկ չի ասում եթե հոգեւորականը օրենք է խախտում, միեւնույնն է, չդատեք, նման բան չկա:

Ի վերջո, սթափ երբ նայում ես, ապշում ես: Հաճախ 30-ականներն են օրինակ բերում, ասելով, որ ստալինյան շրջանում այսպես էր, այնպես չէր եւ այլն, բայց ես ավելի վատ բան եմ տեսնում այստեղ: Ես թուրքական պատմական անալոգներ եմ տեսնում, երբ թուրքական իշխանությունները ցանկանում էին հալածել հայկական եկեղեցուն: Սա շատ լուրջ հարց է, պարզապես մենք ամեն օր դրա մեջ ենք ու չենք զգում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ