Պետքարտուղար Ռուբիոն չեղարկել է Ուկրաինայի վերաբերյալ եվրոպական առաջնորդների հետ հանդիպումը
ՄիջազգայինՊետքարտուղար Ռուբիոն չեղարկել է Մյունխենում Ուկրաինայի վերաբերյալ եվրոպական առաջնորդների հետ հանդիպումը։
Financial Times-ի հաղորդմամբ՝ Ռուբիոյի կողմից հանդիպման չեղարկումը վկայում է Վաշինգտոնի հետաքրքրության թուլացման մասին հակամարտությունների կարգավորման գործում Եվրոպայի մասնակցության հարցում։ Չեղարկման պատճառը նշվել է խիտ գրաֆիկը։
Թերթը նշում է, որ ԵՄ պաշտոնյաներից մեկը չեղարկումը անվանել է «խելագարություն»։ Մյունխենից հետո Ռուբիոն գնացել է հանդիպելու Հունգարիայի վարչապետի հետ։ Պետդեպարտամենտի պաշտոնյան ասել է, որ այցը նպատակ ուներ ամրապնդել կապերը երկրի հետ, որը, ի տարբերություն եվրոպական երկրների մեծ մասի, կիսում է Թրամփի տեսլականը Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ։
