Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է, ՆՐԱ ՀԵՏ Է ՆԱԵՎ ՋԵՅՔ ՓՈԼԸ

Սպորտ

Սկանդալային բռնցքամարտիկ, բլոգեր, ծնունդով ամերիկացի Ջեյք Փոլը երեկ փետրվարի 11-ին ժամանել է Հայաստան UFC թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ուղեկցությամբ։ Փոլն, ամենայն հավանականությամբ Հայաստան է ժամանել Իտալիայից, որտեղ փետրվարի 9-ին հետևում էր ընկերուհու նիդեռլանդցի արագ չմշկորդ Յուտտա Լերդամի մրցելույթին։ Վերջինս Միլանի 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց կանանց 1000 մ մրցատարածությունում։ Նշենք, որ Փոլը հայտնվել էր տեսախցիկների ուշադրության կենտրոնում, քանի որ շատ էմոցիոնալ կերպով էր հետևում ընկերուհու մրցելույթին, չկարողանալով զսպել արցունքները։ Ի դեպ, համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ Արման Ծառուկյանն ու Ջեյք Փոլը, ազատ ոճային անվանի ըմբիշ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զբոսնում են Երևանի կենտրոնում, այսօր էլ Ջերմուկ են այցելել ու ձյան մեջ էին մտել ու ձյան լոգանք ընդունում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ