Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան «Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է 10 հրթիռ հարվածել է Պոլտավայի նավթավերամշակման գործարաններին և հիդրոէլեկտրակայանին ԱԺ նիստը ուղիղ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Հոկտեմբերի 30. Օրվա խոսք Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր

Աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային չեն լինի․ Կառավարությունը հետաձգեց իր առաջարկով ընդունված օրենքի կիրարկումը

Պատմություն

2026 թ հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ հարցը քննարկելու համար։

 

Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։

 

«Չնայած մեկ տարի ժամանակ էինք տվել, բայց մեր քաղաքացիները չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունները և մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, որ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց, այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

 

Նրա խոսքով, այժմ իրենք առաջարկում են ուժի մեջ թողնել այն, ինչ կա՝ կամավոր․ քաղաքացիները կարող են պայմանագրերը կնքել ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ առանց դրա։ Օրենքի կիրարկումը կհետաձգվի 1 տարով։

 

ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունելուն, երկրորդ ընթերցումը կանցկացվի 3 ժամ անց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ