«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին

Երևանում փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Եղանակ

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 13-17-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-16-ի գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ 

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

 

ՀՀ-12.02.PNG (100 KB)

 

Երևան քաղաքում`

Փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-15-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

 

Երևան-12.02.PNG (13 KB)

 

Երևան քաղաքի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.4°C (1979թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.6°C (1972թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.8°C

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ