ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը Արախչիին պաշտոնա՞նկ են անում Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից» «Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Շատ պիղծ ֆեյք էջերի հետեւում կանգնած են օրինապահ մարմիններ. Արամ Մանուկյան

Մշակութային

«ԳԵՐԵԶՄԱՆ ԵՆ ՀԱՅՀՈՅՈՒՄ, ԵՐԵԽԱ ԵՆ ՊՂԾՈՒՄ, ՄԵՐԿ ՆԿԱՐՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ»

«Իրավունք»-ը բազմիցս անդրադարձել է, այսպես կոչված, տիկտոկյան «բաթլ»-ներին, որտեղ երկու անձ օնլայն միանում են եւ խաղում, ամեն մեկն ունենում է իր համախոհները, ովքեր գումար են գցում՝ իրենց կողմից նախընտրելի խաղացողի օգտին: Ու ում շատ նվեր կգցեն՝ նա էլ կհաղթի հերթական խաղը: «Շնորհիվ» այդ «բաթլների»` օգտատերը կարող է մեկ օրվա մեջ վաստակել առնվազն 200-300 դոլարին համարժեք դրամ: Եվ հանուն դրա` այլեւս անցել են հնարավոր բոլոր սահմանները. որոշ «բաթլչիներ» պատրաստ են շան պես հաչալ, կամ ուղիղ եթերում հոնքերը սափրել, աղջիկներն ու կանայք՝ բացել հնարավոր բոլոր բարեմասնությունները... «Տիկ- Տոկ» հարթակը քիչ-քիչ վերածվում է բացահայտ առերեւույթ խուլիգանության, ինտիմ հարաբերություններ առաջարկելու, կիսամերկ նկարներ տարածելու տարածքի, որտեղ օգտագործում են ոչ նորմատիվ լեքսիկոն՝ համեմված հայհոյանքներով: Անգամ կանայք հենց այդ հարթակում են հաշվեհարդար տեսնում մեկը մյուսի նկատմամբ՝ ինտիմ լուսանկարներ տարածելով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»- ի տաղավարում խոսել ենք հումորիստ, դերասան ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: Նա ակտիվ պայքարի մեջ է մտել վերոնշյալ արատավոր երեւույթների դեմ:

«ԵՍ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՅԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ, ՈՐ ԻՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ԲՌՆԵԻ՞Ն»

— Դուք պայքարում եք համացանցային արատավոր երեւույթների դեմ: Ինչո՞ւ որոշեցիք դառնալ այս պայքարի առաջամարտիկը:

— Ամեն բան սկսվեց նրանից, երբ տեսա, թե ինչպես է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Տիկ-Տոկ» հարթակում տեսանյութեր հրապարակում: Ես անմիջապես տեսանյութ եմ նկարում` ուղղված վարչապետին, որ եթե արդեն գտնվում եք «Տիկ-Տոկ» հարթակում, ապա վստահաբար նկատած կլինեք, թե ինչ է կատարվում այս տիրույթում՝ իրար գերեզման են հայհոյում, երեխա են պղծում, մերկ նկարներ են տարածում եւ այլն: Եվ խնդրեցի, որպեսզի լուծում գտնվի այդ արատավոր երեւույթների դեմ:

Իմ տեսաուղերձին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որից հետո մենք հանդիպեցինք, եւ ես մանրամասն ներկայացրի խնդիրը՝ հուշելով, թե ինչպես կարելի է այս ամենը կանխել: Դա եղել է մոտավորապես տարիուկես առաջ: Այնուհետ զանգահարում եմ, ու Վահագն Ալեքսանյանը չի պատասխանում: Հասկանում եմ, գուցե զբաղված է:

Շատերն ասում են՝ գնացեք, դիմեք ոստիկանություն, Ազգային անվտանգություն եւ այլ կառույցների: Ասեմ, որ ապարդյուն է, քանի որ ես չեմ դիմել, սակայն շատերին գիտեմ, ովքեր դիմել են եւ անարդյունք մնացել: Հիմա աննշան փոփոխություն կա, բայց դա իմ աղմուկի եւ դիմելու արդյունքը չէ: Պարզապես, այնքան շատ է եղել բողոքի ալիքը, որ մտածել են մի բան անեն: Ուրախ կլինեմ, որ այս հարցը լուծվի: Լինելով շարքային քաղաքացի՝ կարողացել եմ այդ «կեղտերին» գտնել, բա իրավապահ համակարգն ինչպե՞ս չի գտնում:

— Վերջերս շատ պարզ տեքստով տեսաուղերձ էիք հրապարակել, որում ասում էիք. «Ի՞նչ եք ուզում ինձանից սարքեք… Գնամ ինքնադատաստան տեսնե՞մ, հանցագործ դառնա՞մ»: Ինչո՞ւ էիք նման բան ասում:

— Տեսեք, քանի որ ես գտել էի հայհոյողին, պետք է գնայի հաշվեհարդար տեսնեի՝ ծեծեի կամ սպանեի, գնայի դատվեի, ընտանիքս քանդվեր: Նրան էլ բռնեին, ասեին՝ տեսեք, հանցագործ բռնեցինք: Այսինքն, ես պետք է դառնայի հանցագործ, որ իրական հանցագործին բռնեի՞ն: Ասածս այն էր, որ հանցագործը մի քայլ այն կողմում է, նրան գտեք, որ ես չդառնամ ստիպված հանցագործ: Ես օրինակն իմ վրա եմ ներկայացնում, որ բոլորը հասկանան՝ այս ամենից ոչ ոք ապահովագրված չէ:

Արժեքները զրոյացվել են, եւ դա եղել է շատ վաղուց: Չեմ ցանկանում մեկի կամ մի քանիսի վրա շեշտը դնել, թե ում շնորհիվ զրոյացվեց, բայց սա արդեն դիմանալու չէ: Սա գալիս է առաջին հերթին անպատժելիությունից եւ սոցհարթակների հասանելիությունից: Ովքեր չէին կարողանում դրսում ինքնահաստատվել, սկսեցին տանից ինքնահաստատվել եւ դրա համար պատասխան չտալ:

«ՏԻԿ-ՏՈԿ» ՀԱՐԹԱԿԻ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 4-5 ԱՄԵՆԱՊԻՂԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՏԵԼ ԵՄ»

— Այս դաշտում բացերը շատ են, օրենսդիր մարմինն ի՞նչ օրինագծեր պետք է ընդունի, որ քիչ թե շատ այս հարթակը վերադառնա բարոյականության եւ ադեկվատության դաշտ:

— Կզարմանա՞ք՝ եթե ասեմ, որ այդ կեղծ էջերի հետեւում օրինապահ մարմիններն են կանգնած: Անշուշտ, կզարմանաք, ես, ցավոք, էլ չեմ զարմանում: «Տիկ-Տոկ» հարթակի մոտավորապես 4-5 ամենապիղծ մարդկանց գտել եմ, որոնց մեջ եղել են համակարգի աշխատողներ: Հիմա այստեղ ո՞վ է մեղավոր՝ նախկի՞ն, ներկա՞, թե՞ ապագա իշխանությունները: Ոչ ոք: Հիմա տեսեք, ես գնամ դրա նկատմամբ հաշվեհարդար տեսնեմ, պիտի ասեն, այս սուտ հայրենասերը հայ սպայի սպանեց: Բա էս հարցը հիմա ո՞նց լուծենք:

Հիմա այս երկրում կա՛մ պիտի գիժ լինես, որ դրանց հետ հավասար ապրես, կա՛մ` հանցագործ: Երրորդ տարբերակ չկա, որովհետեւ կեսից գժվում ես: Երդվում եմ, տեսաուղերձներիս տակ ավելի շատ հայերն են վատ մեկնաբանություններ գրում, քան ադրբեջանցիները:

«ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐՆ ԵՆՔ, ԱՍԱՑԻՆՔ ՈՒ ՄՆԱՑԻՆՔ ԴՐԱ ՏԱԿ»

— Բոլորովին վերջերս տեսանք, թե ինչպես են երկու հայ կին իրար հայհոյում եւ պղծում: Դրան ի՞նչ կասեք:

— Դե երբ տղամարդը իր տեղում չի լինում, կինն իրեն նման կերպ է պահում: Եթե տղամարդը տղամարդուն հանգուցյալ ու երեխա է հայհոյում ու չի պատժվում, ապա վատ վարք ունեցող կինն էլ դա տեսնելով՝ ինչ ուզում, անում է:

Մենք 10 միլիոն հայ ենք, եթե 10 միլիոնս էլ ասում ենք, որ դա վատ բան է, բայց դրա դեմ չենք պայքարում, շարունակում ենք նայել այդ ամենը, ապա ոչինչ չի փոխվի: Պետք է այդ անպատժելիությունը սպանել, եթե դա ստացվի, ապա էլ ի՞նչ իրավապահ մարմիններ: Սա եղավ այն պատմությունը, որ ասում են՝ ռուսը մեզ քաշեց, ռուսը, անգլիացին, իտալացին, բայց ոչ մենք: Մենք պետք է ինքնաքննադատ լինենք, մենք մեզանից սկսենք, այդ դեպքում չենք ունենա նմանատիպ խնդիրներ: Բայց մենք, ամեն մեկս մի «լեգենդ» ենք, մի «ազնվական»: Մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, ասացինք ու մնացինք դրա տակ, այնքան ասացինք, որ հեսա դա էլ չենք ունենա: Շատ վատ վիճակում ենք գտնվում, կարծես, մեր երկիրն էլ է դարձել «Տիկ-Տոկ»: Բայց զգում եմ` լավ բաներ էլ են լինելու, զգում եմ, համաստեղությամբ «Ձուկ» եմ:

— Խոսենք Ձեր օնլայն պատերազմի մասին՝ ադրբեջանցի բլոգերի հետ: Ո՞ւր ենք հասել:

— Հասել ենք այնտեղ, որ ինքն ինձ տեսնում, փախչում է եւ այդպես արդեն 7 անգամ: Նա խուսափում է, որ իր ազգը եւ ռուսալեզու հետեւորդները չիմանան իմ եւ մեր պատմության մասին: Որպեսզի չիմանան իր նման հիմարի արածի դիմաց ինչ պատասխան կստանան: Չեմ ասի, թե հանձնվել կամ պարտվել է: Ամեն բան ընթացքի մեջ է, սակայն հենց ինձ տեսնում է՝ փախչում է:

«ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂ ԼԻՆԵՆ ՄԵՐ ԵՐԳԻՉՆԵՐԸ, ՆՈՐ ՄՐՑԱԿԻՑ ՉԵՄ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ»

— Եվ վերջում թույլ տվեք շնորհավորել Ձեզ երգի պրեմիերայի կապակցությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք երգել:

— Անկեղծ ասեմ՝ երգը իմ հոբբին է: Շատ երգիչներ, երգահաններ եւ երաժիշտներ ասում են, որ ինձ մոտ լավ է ստացվում երգելը: Ես էլ եմ այդպես կարծում: Բայց հանգիստ թող լինեն մեր երգիչները, նոր մրցակից չեմ նրանց համար: Բոլորին սիրում, հարգում եմ, բայց իմ ունեցածն ինձ բավական է: Խոսքերի հեղինակը Արման Անտոնյանն է, երաժշտությունը՝ Էռնեստ Հովհաննիսյանի: Ի դեպ, ասեմ, որ արձագանքները շատ դրական են, եւ այդքան մեծ քանակի մեկնաբանությունների մեջ մի բացասական մեկնաբանություն չկա:

— Ուրախալի եւ զարմանալի է, որովհետեւ, կարծես թե, մեր ազգը վատ մեկնաբանություն գրելու մրցավազքում առաջնային դիրքերում է:

— Այո, այդ առումով մենք հաղթող ենք: Վահրամ Սահակյանը մի հրաշալի ասույթ ունի: Օրինակ, դանիացին երբեք չի կարող ասել «թաղեմ քեզ»: Մեր ազգի մեջ տեսեք նմանատիպ ինչքան խոսքեր կան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել ՌուսաստանըԱրախչիին պաշտոնա՞նկ են անումԵվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից»«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներովՀավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. ԹրամփԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված