ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ

«Հրապարակ». Սամվել Կարապետյանը կարո՞ղ է դառնալ վարչապետ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի հիմնած ուժը կոչվելու է «Ուժեղ Հայաստան», բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած:

Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ դե ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։

Բանն այն է, որ «Մեր ձեւով»-ում հասկանում են՝ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, եւ հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը իշխանափոխությանը։ Բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերելն այս փուլում անհնարին է, իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։

Ըստ ամենայնի, կասվի՝ ընտրություններում հաղթելուց հետո առաջին քայլը լինելու է Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը՝ պատգամավորների 2/3-ի նախաձեռնությամբ։ Հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամին նույն պահանջներն են ներկայացված, ինչ պատգամավորին: Իսկ 202-րդ հոդվածում չի նշվում, որ 148-ը կարող է փոխվել հանրաքվեով, այսինքն` այն կարող է փոխել նաեւ ԱԺ-ն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ