«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում «Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար

Իշխանության սին խանդավառությունը

Վերլուծություն

Եթե մինչեւ վերջերս քաղաքական դաշտը Մայր Աթոռի շուրջ զարգացող իրադարձություններին հետեւում էր զուսպ սպասողականությամբ՝ երբեմն դժգոհելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի լռությունից, ապա փետրվարի 10-ը այդ սպասողական շրջանի վերջակետն էր։

Այդ օրը ոչ միայն Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակը հարգվեց Մայր Աթոռում, այլեւ բարձրաձայնվեց այն, ինչ իշխանությունն ամիսներ շարունակ փորձում էր խեղդել՝ պետական լծակներով, դատական ճնշումներով եւ մեդիա-քարոզչությամբ։

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը ոչ թե «հոգեւորականների նեղ շրջանակի դժգոհություն» էր, ինչպես փորձեցին ներկայացնել իշխանական շրջանակները, այլ ուղիղ քաղաքական ազդակ՝ ուղղված թե՛ ներսի, թե՛ դրսի լսարանին. Հայաստանում բացվել է հակաեկեղեցական արշավ, եւ այն ղեկավարվում է կառավարության ամենաբարձր մակարդակից։

«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջեւ է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում եւ հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը եւ լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգեւոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգեւորականներ՝ սարկավագներից մինչեւ եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», - իր խոսքում ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ վերահաստատելով, որ Եկեղեցին բոլորիս հոգեւոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է եւ պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջեւ։

217 հոգեւորականների ներկայությունը Մայր Տաճարում պատահական թիվ չէր։ Դա լուռ, բայց ծանրակշիռ պատասխան էր այն իշխանությանը, որը տարիներ շարունակ փորձում է Եկեղեցին ներկայացնել որպես «խոչընդոտ բարեփոխումներին»՝ իրականում խոչընդոտ համարելով այն ամենը, ինչ ենթակա չէ արտաքին հրահանգների ու ներքին կամայականության։

Երբ Կաթողիկոսը խոսում է դատական ատյաններում Սահմանադրության կոպիտ խախտումների, ներեկեղեցական կյանքին միջամտելու եւ հոգեւորականների հետապնդումների մասին, սա այլեւս կարծիք չէ։ Սա ախտորոշումն է մեր իրականության։ Իշխանությունն իր վարքագծով փաստում է՝ ազգային ինստիտուտները դիտարկում է ոչ թե որպես պետության հենասյուն, այլ` որպես խանգարող հանգամանք։ Եվ հենց այս ֆոնին Հայաստանում էրԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը։

ՎԵՆՍԻ ԱՅՑԸ ԴԱՐՁՐԻՆ ՔՊ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՈՒ

Վենսը գնաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, բայց չգնաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այդ ընտրությունը քաղաքական էր։ Եվ այդ քաղաքականությունն ունի անուն՝ Թուրքիա եւ Ադրբեջան։ Այն նույն Վենսը, որը հայտարարում էր, թե ուրախ է որպես քրիստոնյա գտնվել առաջին քրիստոնյա երկրում, չի գտնում ժամանակ` հանդիպելու այդ երկրի հոգեւոր առաջնորդին։

Իսկ իշխանական քարոզչամեքենան փորձեց Վենսի այցը ներկայացնել որպես «պատմական հնարավորություն», «ներդրումային շրջադարձ», «ԱՄՆ-ի անվերապահ աջակցություն»։ Բայց իրականությունը շատ ավելի դրամատիկ է։

Ինչպես իրավացիորեն նշում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը, Վենսի հանդիպումները տեղի ունեցան ոչ թե Հայաստանի ժողովրդի, այլ իշխանության հետ, որը ութ տարի շարունակ ապացուցում է՝ որեւէ կապ չունի ազգային շահի հետ։ Փակ փողոցներում բողոքող քաղաքացիները, արցախցիները, քաղբանտարկյալների հարազատները փորձում էին փոխանցել մի պարզ ճշմարտություն՝ Հայաստանում կա երկու իրականություն։ Մեկը՝ իշխանության, մյուսը՝ ժողովրդի։

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Իշխանական դաշտում արդեն գործի են դրվել բոլոր տրամաչափի գործիչները՝ շարքայինից մինչեւ մանդատակիր: Պնդում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են միլիարդներ ներդնել Հայաստանում։ Այո՛, այն նույն Ամերիկան, որը ժամանակին նույն ջերմությամբ աջակցում էր Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլուն։

Երեք հետախուզական դռոն են բերել՝ ներկայացնելով որպես աշխարհաքաղաքական բեկում։ Ձեւ են բռնել, ասես «Իմպերատոր» կլասսի ավիակիր է խարսխվել Սեւանում։ Իսկ իրականում՝ պետությունը, որը չի կարող կազմակերպել սեփական տնտեսությունը, իրավական համակարգը եւ անվտանգությունը, փորձում է հավատացնել, որ միլիարդավոր դոլարների վստահություն է վայելում։

Չար լեզուներն էլ ասում են՝ Վենսն անձնական հետաքրքրություն ունի այդ դռոնների արտադրող ընկերությունում։ Թող սա մնա որպես քաղաքական անեկդոտ, բայց իշխանության վարքագիծը հենց այդ մակարդակի լրջություն ունի։

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ. ՄԻԱՎՈՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆՎԵՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Իսկ ընդդիմադիր դաշտում ուշագրավ հայտարարություն է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Մենք մեր օրինակով ցույց ենք տվել եւ գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը եւս պետք է գնան խոշոր բլոկներ ստեղծելու, միավորելու ճանապարհով, որովհետեւ ակնհայտ է, որ կան ընդդիմադիր բավականին լավ ուժեր, բայց ակնհայտ է, որ իրենք շեմը հաղթահարելու դժվարություն ունեն։ Հիմա ի՞նչ կարիք կա գնալ, այդ քվեները փոշիացնել»,- ընդգծել է նա:

Եթե ընկեր Սաղաթելյանն այս մասին ասեր գոնե 2021 թվականի ընտրություններին, երբ «Հայաստան» դաշինքը բաղկացած էր գոնե երկու կուսակցությունից, էլի ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Բայց նկատենք, որ այսօր «Հայաստան» դաշինքը բաղկացած է բացառապես ՀՅԴ-ից, որը համախմբվել է հայր եւ որդի քոչարյանների շուրջ: Հետեւապես, հարց է ծագում՝ իրենք իրենցով համախմբելով` այդ ինչպե՞ս են համարվում խոշոր բլոկ:

«Մենք ասել ենք, որ կարեւորում ենք «Հայաստան» խմբակցության գործունեությունը, ցանկանում ենք այն պահպանել եւ այդ ուղղությամբ ընթանում են բանակցություններ ու քննարկումներ», - ասել է Սաղաթելյանը: Իրենից առաջ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ասում, որ իր առաջնորդած ուժում մեծ անակնկալներ չեն լինելու: Այսինքն՝ ո՛չ մեկի հետ պատրաստ չեն համախմբվել, բայց իրենց պատրաստ են համարել խոշոր բլոկ: Բայց խնդիրն այն է, որ 2021 թվականին նրանց ձայն տվածներն ակնկալում էին, որ հեռացնելու են Փաշինյան Նիկոլին, հիմա՝ 5 տարի անց, տեսնում են, որ այս ընդդիմությունն իր գործունեությամբ միայն երկարացրել է Փաշինյանի իշխանությունը, ուրեմն՝ ինչո՞ւ պետք է ընտրի նորից: Էլ չասենք, որ նույն այս ընդդիմությունը խորհրդարանում ո՛չ կարողացավ իմպիչմենթի՝ անվստահության գործընթաց սկսել, ո՛չ էլ գոնե մանդատներից հրաժարվելու կամք ունեցավ:

Իհարկե, խոշոր բլոկների գաղափարը տրամաբանական է, սակայն հասարակության մի զգալի հատվածի համար հարցն այլ է՝ ո՞ր քաղաքական ուժն է պատրաստ ոչ թե պարզապես 49 տոկոս հավաքել, այլ իրականում իշխանափոխություն իրականացնել։ Եթե նույնիսկ ընդդիմությունը հավաքի մեծ թվեր, բայց չկարողանա կոտրել այս համակարգը, դա պարտություն է լինելու՝ ինչպես ինքն է խոստովանում Սաղաթելյանը։ Իսկ ժողովուրդը այլեւս հերթական «քաղաքական պարտությունների» շքերթին պատրաստ չէ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում«Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված