Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԱԳ փոխնախարար Սաֆարյանի դեմարշը Նիկոլին

Ներքաղաքական

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը փետրվարի 10-ին տեղի ունեցավ Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հասարակական եւ քաղաքական գործիչների, Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ նման ընդունելությունների ժամանակ, որպես արարողակարգային կանոն, դեսպանի ողջույնի խոսքին հաջորդում է Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կամ արտգործնախարարության ներկայացուցչի շնորհավորական խոսքը: Մինչդեռ հանդիսավոր ընդունելությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այդպես էլ մեկ բառ անգամ չասաց:

Հավանաբար, փոխնախարարը դեռ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի տպավորությունների տակ էր եւ չգիտեր, որ ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությունից ընդամենը ժամեր անց Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում պետք է հայտարարեր. «Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում, որեւէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ: Ավելին՝ Փաշինյանն ընդգծել է. «Ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի, Միշուստինի հետ։ Մենք երբեք չենք գործելու ՌԴ-ի դեմ։ Մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի: Սա լինելու է մեր ռազմավարությունը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ