Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ռեֆորմիստների նախընտրական ցուցակը կգլխավորի Վաղարշակ Հարությունյա՞նը

Ներքաղաքական

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ հանդիպել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին եւ ներքին մարտահրավերները ու ստեղծված իրավիճակը, այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձեւաչափերը: Շատ քաղաքական հարցերում ունենալով միեւնույն մոտեցումներն՝ առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին եւ հաշվի առնելով պարոն Հարությունյանի մեծ փորձը նաեւ առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին», - մանրամասնեց Վահան Բաբայանը:

Տեղեկությունն «Իրավունք»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Վաղարշակ Հարությունյանը: Հարցին, թե արդյոք դրական պատասխան է տվել՝ նախընտրական ցուցակը գլխավորելու հարցում՝ առանց փակագծեր բացելու ընդգծեց. «Այո, առաջարկը եղել է, դեռ քննարկման փուլում ենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ