ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է» 2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար

«ԳՆԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հասարակություն

2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԷԴՄՈՆ ԱՐՏԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ էր։ Փետրվարի 10-ը նրա ծննդյան օրն էր, կդառնար 25 տարեկան։ Անմահ հերոսի հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Էդմոնի հարազատը, բռնցքամարտիկ ՋԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.

«Էդմոնը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նա փոքր տարիքից զբաղվում էր սպորտով, հաճախում էր տարբեր մարզաձևերի. Ֆուտբոլի, կարատեի ու լողի։ Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում։ 2019-ին ընդունվել է Հայաստանի Ազգային ագրարային համալսարան։ Նույն թվականին էլ ծառայության է անցել Արմավիրում, ապա Կուբաթլույում։ Էդմոնը շատ խելացի էր։ Նա շատ կարճ ժամանակում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար ու կարգապահ մարտիկ։ Մարտական պատրաստության ժամանակ, ցուցաբերել է բարձր ցուցանիշներ։ Նա տանկիստ - մեխանիկ էր։ Իր զինվորական կազմում վայելել է արժանի հեղինակություն։ Չարաբաստիկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմում, թեժ մարտեր է մղել նենգ ոսոխի դեմ, պատերազմի ամենաթեժ կետերում, լինելով հենց առաջնագծում։ Շուրջ 6 ամիս անհայտության մեջ մնալուց հետո, նրա մարմինը գտնվել է միայն ապրիլի 5֊ին։ Հերոսաբար զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, հոկտեմբերի 2-ին, Ջրականի թեժ մարտերի ժամանակ, երբ գնացել էր մարտական ընկերներին օգնության։ Որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է, երբեք չենք կարող համակերպվել այս դաժան իրողության հետ»։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները. վարչապետՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»2023-ի այս օրը Արցախում քաոս էր, դժոխք էին դարձրել Արցախը․ Մետաքսե Հակոբյան4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված