«Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը Թամփը նկարագրել է, թե ինչպես է երկու շաբաթվա ընթացքում երրորդ անգամ նայել սենատոր Հասթեդի հետույքին Ստեփանավանում ՔՊ-ն պարտվեց է նախկին ՔՊ-ականին

Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսմամբ՝ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

 

Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ը, 15-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-ին առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։

 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 11-15-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի փետրվարի 12-15-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

 

Երևան քաղաքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ը, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.7°C (2021թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.3°C (1972թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.1°C

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ