Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Միակ երկիրը, որի ուշադրությունը կարող է ինչ-որ հարց լուծել Հայաստանում, Ռուսաստանն է. Գագիկ Հարությունյան

Ներքաղաքական

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան: Փոխնախագահի այցը, անշուշտ, մեծ աժիոտաժ առաջացրեց ոչ միայն քաղաքական գործիչների շրջանում այլ նաեւ հասարակության մոտ: Կառավարության եւ Ագային ժողովի բակում հավաքված քաղաքացիները իրենց խոսքն են ցանկացել փոխանցել Ջեյ Դի Վենսին՝ ներկայացնելով տարբեր պահանջներ՝ անհետ կորածների հիմնահարցի լուծում, գերիների վերադարձ եւ այլն: Մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաեւ քաղբանտարկյալներ իրենց նամակն են ուղղել ԱՄՆ փոխնախագահին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

— Բացառիկ է համարվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ կարելի է սպասել այս այցից՝ որպես արդյունք:

— ԱՄՆ-ն, թվում է, մի կողմից անկանոն քաղաքականություն է վարում, սակայն մյուս կողմից բավական մտածված է: Այնպես որ, ոչ մի լավ բան պետք չէ ակնկալել այդ այցից: Չեմ սպասում որեւիցե դրական բան Հայաստանի համար: Կարծում եմ՝ փորձում են վավերացնել Զանգեզուրի միջանցքը, որը նշանակում է Զանգեզուրի հանձնում արդեն Թուքիային ու Ադրբեջանին: Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ Թուրքիային եւ Ադրբեջանին մշտապես օգտագործել են Ռուսաստանի դեմ՝ բոլոր պատերազմներում: Հետեւապես, այս այցից ես որեւէ դրական արդյունք չեմ սպասում:

— Վենսի այցն առանձնահատուկ եղավ նաեւ նրան ուղղված նամակների քանակով՝ տարբեր կուսակցություններ, ինչպես նաեւ քաղբանտարկյալներ  նրանից ակնկալում են արդարության վերականգնում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դեռ 90-ականներին կար մի գործիչ՝ Ֆիդել Կաստրոն. ով ասաց, որ 20 տարի հետո ռուսները պատերազմ են մղելու դեմոկրատիայի դեմ, որը կոչվելու է «ֆաշիզմ»: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ խախտումներ, այսպես կոչված, անձի իրավունքների հետ կապված եւ այլն, եւ ոչ ոք այդ խնդիրների վրա ուշադրություն չի դարձնում: Ես չեմ կարծում, որ Վենսը ինչ-որ բան կարող է անել այդ առումով:

— Այնուհանդերձ, Վենսին ուղղված նամակներում հիմնականում խոսվում է երկրի ներսում ստեղծված իրավիճակի մասին, սակայն ոչ մեկն արցախցիների` իրենց բնօրրան՝ Արցախ, վերադառնալու հարց չի բարձրացնում: Ինչո՞ւ:

— Գիտեք, Արցախը հանձնել են անգլոսաքսերը՝ թուրքերի միջոցով: Բոլորը մեղադրում են Նիկոլին, բայց Նիկոլն ընդամենը ծառա է, որը կատարում է բոլոր հրամանները: Այսինքն, նա ինքնուրույն գործիչ չէ, որ նրան քննադատենք: Նա ստոր արարած է, ով ամեն բանի պատրաստ է: Այնպես որ, բնական է, որ գերիների հարցով էլ չեն հետաքրքրվի, էլ ուր մնաց` Արցախի հարցով, որը փակել են: Դա ամենամեծ սրիկայությունն էր:

Հայաստանը ջլատել են, գիտությունը ոչնչացրել, հավատքը փորձում են փչացնել: Որ ասում են իբրեւ կաթողիկոսի դեմ է այս պայքարը, կասեմ՝ ոչ, սա ողջ քրիստոնեական աշխարհի դեմ է: Սա սատանիզմ է : Այսինքն՝ կաթողիկոսն ընդամենը գործիչ է, ում պետք է պաշտպանենք: Ես ինքս հոգեւոր տոհմից եմ:

Ինչ վերաբերում է նամակի մեջ Արցախի հարցը բարձրաձայնելուն, ասեմ, որ ընդդիմադիրներն էլ այնքան են ողողվել այս գործողությունների մեջ, որ իրենք էլ են վախենում` մի խոսք ասեն Ռուսաստանի կողմից: Անգամ խեղճ Սոլովյովը մի բան ասաց, բոլորը հարձակվեցին վրան: Ողջ հայությանը կարողացել են զրկել մտածելու ունակությունից:

— Այսինքն՝ միամտությո՞ւն եք համարում այն, որ ԱԺ-ում եւ Կառավարության շենքերի բակում երեկ հավաքվել էին քաղաքացիներ եւ պահանջ էին ներկայացնում՝ անհետ կորածների, գերիների եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ դրանով փորձելով Վենսի եւ ԱՄՆ-ի ուշադրությունը գրավել:

— Միակ երկիրը, որի ուշադրությունը կարող է ինչ-որ հարց լուծել Հայաստանում, Ռուսաստանն է: Մնացած բոլոր երկրները հրռճվում են այս իրադարրձություններից: Այնքան «լավ են» ոչնչացնում հայ ազգին. հիբրիդային գենոցիդ է կատարվում:
Ես նույնիսկ հոդված ունեմ այդ առիթով եւ շուտով կհրապարակեմ, որ աշխարհը դարձել է եռաբեւեռ՝ Ամերիկայի Միացիալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան:

Ես կարծում եմ՝ այս նախըտրական փուլը պետք է շատ լավ, մտածված կերպ վարվի: Այս իշխանությունները պատրաստ են ամենաստոր եւ զզվելի տեխնոլոգիաների դիմել առաջիկա ընտրությունների ժամանակ: Նույնիսկ չեմ բացառում, որ միջադեպեր լինեն սահմանին Ադրբեջանի հետ:

— Փաստորեն, այն, որ հայը հույսը կապեց Վենսի հետ, ապարդյուն էր: Հետեւաբար, ի՞նչ անի ժողովուրդը, ով բոլորովին միայնակ է մնացել իր գլոբալ խնդիրների հետ:

— Միակ երկիրը, որը կարող է մեզ մտածված օգնություն ցույց տալ, Ռուսաստանն է, քանի որ մենք կանք, որպես ազգ, որպես պետություն, նրա շնորհիվ: Պետք է 2027 թվականը շատ լավ դիմավորենք՝ որպես Իվան Պասկեւիչի արշավանքի 200-ամյակ: Դա մեր վերածննդի ժամկետն է, որովհետեւ մինչ այդ, որպես այդպիսին, չկար Հայաստան:

Քանի որ մեր ընդդիմադիր դաշտում, այսօր կան տարբեր ուղղություններ, պետք է փորձել միավորվել՝ ոչ թե կազմակերպչական առումով, այլ պետք է 4-5 այդպիսի ուժ լինի, որպեսզի չփոշիանան ձայները: Պետք է կարողանալ գտնել քարոզչության ձեւեր, որպեսզի կարողանանք մեր հանրությանը հորդորել մասնակցել ընտրություններին: Սա էլ է պրոբլեմ, քանի որ շատերը անգամ գնալ չեն ցանկանում:

Լավատեսական սցենարներ ես քիչ եմ տեսնում, բայց եթե ռուսները գտնեն ձեւերը, արդյունավետ կլինի: Նրանք ունեն արտակարգ ղեկավար. Պուտինի նման ղեկավար վաղուց չեն ունեցել: Դրա համար էլ ամերիկացիները շողոքորթում են եւ ամեն օր ասում են՝ իբրեւ վաղը հաշտություն կկնքեն: Անդադար ԱՄՆ նախագահ Թրամփից լսում ենք, որ շատ լավ է ընթանում գործերը: Սակայն դեռեւս արդյունքներ չկան, ու մինչեւ ռուսական զորքերը դանակը չհասցնեն ոսկորին, երեւի, ոչինչ չլինի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ