Իշխանի տրտունջը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԳՆԴԱԿԸ ՌՈՒՍՆԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ Է
(ՎԵՆՍԻ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼԻ ԳՈՎԱԶԴՈՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՓԱՍՏԱՑԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Ամերիկան Վենսի բերանով Նիկոլին որդեգրեց, հիմա ռուսներն էլ, թերեւս, չկարողանան որպես որբ նրա գլուխը խուզել։
**
Не говори гоп, пока не перепригнеш
(ԵՎՐՈՊԱՅԻՑ, ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԵՏՈ ՆԻԿՈԼԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հոպա, հոպա Ամերիկա - Եվրոպա,
Ազիա-Եվրազիա, что за безобразия.
**
ՆՈՏԱ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ
ՀՀ ԱԳՆ - ից հայտնում են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ քարոզարշավը չսկսած, Ամերիկայի քաղաքացի Վենսի կողմից Հայաստանի ընտրողներին միլիարդավոր դոլարների ներդրումներ է խոստացվել Նիկոլին ընտրելու համար (ինչը պատժվում է ՀՀ քր. օրենսգրքով), նրան պերսոնա նոն գրատա հայտարարել։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ամերիկացի Յանկին հաղթե՞ց ռուս Իվանին։
**
ՀԱՆԳՐՎԱՆ
Ըստ միջազգային փորձագետների` Հայաստանում ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի մուտքը կարագացնի Ռուսաստանի ելքին, եւ կձեւավորվի հայկական ընդդիմադիրների այդքան երազած «Կոնսենսուս մինուս մեկ» ձեւաչափը։
**
ВЕНС, КОТОРЫЙ ЖИВЁТ В АМЕРИКЕ
(ՆԻԿՈԼԻ` ՎԵՆՍԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼՈՒՑ ՀԵՏՈ)
Он улетел, но обещал вернуться.
**
ԳՆԱՑՔԻՑ ՈՒՇԱՑՈՂԻ ՍԻՆԴՐՈՄ
Ըստ Գլխավոր դատախազության` Վազգեն Մանուկյանը տեսնելով, որ Ադրբեջանի դատարանը իր սպասելիքները չարդարացրեց, հիմա նոր արթնացել է ու պահանջում է հայ գերիներին ազատելու կոնսոլիդացիա կազմակերպել։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
ԿԸՀ-ից հայտնում են, որ այդպես էլ չհասկացան` Նիկոլը առաջիկա ընտրություններում ում վարչապետն է՝ Իլհամի, Էրդողանի, Վենսի, թե ՔՊ-ի, բոլորը նրա գովքն են անում, բացի հայ ժողովրդից։
