Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչու Վենսին որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չուղեկցեց Ծիծեռնակաբերդում

Ներքաղաքական

Պաշտոնական այցով Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը՝ տիկնոջ Ուշա Վենսի հետ, երեկ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցն արտառոց էր նրանով, որ նրանց հայաստանյան որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չէր ուղեկցում: Միայն ավելի ուշ հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երեւում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է ծաղիկներ խոնարհեցնելուց հետո՝ ողջունել տեր եւ տիկին Վենսերին: Այն էլ տպավորություն է, որ վերջին պահին է դա տեղի ունեցել, համենայնդեպս, ԱՄՆ փոխնախագահի վերարկուն հագնելու պահին լուսանկարում հայտնված Անդրեասյանն այդ մասին է հուշում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

— Թեպետ կային կասկածներ, որ ԱՄՆ փոխնախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի այցելի, բայց նա իր տիկնոջ հետ, այդուհանդերձ, այցելեց: Որքանո՞վ է սա բացառիկ իրողություն:

— Եկեք հիշենք, որ 2009 թվականին ԱՄՆ քարտուղար Քլինթոնը մասնավոր այց կատարեց Հայաստան, որը նույնպես բացառիկ երեւույթ էր, սակայն նկատենք, որ այդ այցը պաշտոնական չէր, քանի որ ԱՄՆ-ն պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ Վենսի այցի հետ կապված, ունենք բոլորովին այլ վիճակ, երբ ԱՄՆ-ի կոնգրեսը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը: Հարցն այն է, թե որ պարագայում է այն դիտարկվում արտառոց, այս դեպքում համատեքստը ամերիկյան չէ, այլ՝ հայկական, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյայի այց տեղի է ունենում այն պարագայում, երբ տվյալ երկիրը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ՝ առաջին դեմքի մակարդակով, ոչ մեկ անգամ զբաղվում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը եւ դրա հետեւանքները կասկածի տակ դնելու հայտարարությամբ: Այ դա բացառիկ է եւ արտառոց է:

— Ինչպես նկատեցինք, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չէր ուղեկցում Վենսին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես դրա մեջ տեսնում եմ օրինաչափություն: Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող, զոհերի հիշատակը վերապրողների հիշողությունը պղծող եւ հարաբերականացնող կառավարության անդամների ներկայացուցիչներն իրավունք չունեն ընդհանրապես Ծիծեռնակաբերդ բարձրանալու: Էլ չեմ խոսում հուշարձանին հասցված վնասի մասին, որի արթիվ պետք էր քրեական գործ հարուցվեր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ