Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ 23 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ՏԱԼԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Սպորտ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարում, Հայաստանը փայլուն է հանդես եկել նվաճելով ընդհանուր 23 մեդալ, որից 23 ֊ը ոսկե և երկու ոճերում թիմային պայքարում գրավել առաջին պատվավոր տեղը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալներ են նվաճել ՄԱՆՎԵԼ ԽՆՁՐՑՅԱՆԸ 61 կգ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 65 կգ, ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ 70 կգ, ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 74 կգ, ՀՐԱՅՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ 79 կգ, ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆԸ 97 կգ և ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 125 կգ ։Արծաթե մեդալ են նվաճել ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ 61 կգ,ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻԿՅԱՆԸ 65 կգ, ՀԱՅԿ ՊԱՊԻԿՅԱՆԸ 79 կգ և ԿՆՅԱԶ ԻԲՈՅԱՆԸ 97 կգ, իսկ ՌԱԶՄԻԿ ԵՓՐԵՄՅԱՆԸ 86 կգ բրոնզե մեդալակիր է։

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հունահռոմեական ոճի ըմբիշներից հաղթող են դարձել ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ 60 կգ, ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ 67 կգ, ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ 72 կգ, ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ 77 կգ, ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 82 կգ, ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԸ 97 կգ և ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 130 կգ ։Իսկ ՅՈՒՐԻԿ ՀՈՎԵՅԱՆԸ 67 կգ, ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 72 կգ և ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ 97 կգ, արծաթե մեդալ են նվաճել, բրոնզե մեդալակիր են դարձել ԱՐՄԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ 63 կգ, ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ 77 կգ, ՄԱՐՏԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 82 կգ, ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ 87 կգ։ Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրների ըմբիշներ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ