ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Մահացել է ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Պետրոսյանը

Մշակութային

Վ. Փափազյանի անվան դրամատիկ թատրոնը խորը վշտով տեղեկացնում է, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Միքայելի Պետրոսյանը։

Ծնվել է 1940թ սեպտեմբերի 1 -ին, Արցախի Այգեստան (Բալուջա) գյուղում։ Մինջնակարգն ավարտելուց հետո աշխատել է ԼՂԻՄ երգի-պարի պետական համույթում՝ որպես պարուհի, իսկ 1969-թվականից մինչ 2023թ ծառայել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկ թատրոնում ՝ որպես դերասանուհի:

Ա. Պետրոսյանը կերտել է 70-ից ավել գլխավոր և դրվագային դերեր։ Խաղացել է ողբերգական և կատակերգական դերեր։

Դերասանուհու լիարժեք և ավարտուն կերպարներից են. Կարինե (Ա. Պապայան՝ « Արտասահմանյան փեսացու»), Պերդիտա (Վ. Շեքսպիր « Ձմեռային հեքիաթ»), Դավիդ Կոպերֆիլդ ( Չ. Դիկկենս՝ « Դավիթ Կոպերֆիլդ»), Մարթա ( Ա . Կասոնա ՝ « Ծառերը կանգնած են մահանում ») , Կորինկինա (Ա. Օստրովսկի ՝ « Անմեղ մեղավորները»), Մամքան ( Մուրացան ՝ « Ռուզան» ) և այլն։

Պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով , արժանացել է ՀՀ «արտիստ» մրցանակին։ 

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին, «Կարմիր բլուր» սգո սրահում ( ք. Երևան, Շիրակի 74/1), ժամը 17:00-20:00: Հուղարկավորությունը՝ նույն վայրից փետրվարի 10-ին , ժամը 13:00-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ