Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ԶԼՄ-ները հայտնել են Սպիտակ տան կողմից «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը անցկացնելու ծրագրերի մասին

Ներքաղաքական

ԱՄՆ վարչակազմը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել «Խաղաղության խորհրդի» նիստ՝ Գազայի հատվածի կարգավորման հարցով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Սպիտակ տունը ցանկանում է օգտագործել առաջնորդների հանդիպումը՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումն առաջ մղելու, ինչպես նաև Գազայի հատվածի վերակառուցման համար միջոցներ հայթայթելու համար։

«Սա կլինի Խաղաղության խորհրդի առաջին նիստը և Գազայի վերականգնման համար դրամահավաքի համաժողովը», - աղբյուրին մեջբերում է հրատարակությունը։ Գագաթնաժողովի ծրագրերը գտնվում են նախնական փուլում և կարող են փոփոխվել։ Հունվարի 22-ին Հայաստանը դարձավ 19 երկրներից մեկը, որոնք ստորագրեցին «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին փաստաթուղթը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու գաղափարը նախատեսում է Գազայի հակամարտության կարգավորման միջազգային հարթակի ստեղծում՝ դրա մանդատը այլ ճգնաժամերի վրա ընդլայնելու հնարավորությամբ։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ