Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«Կարծում եք պատահակա՞ն էր ընտրել գիրքը»․ Կարապետ Պողոսյան

Ներքաղաքական
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հայ ազգի մեծագույն թշնամին ցուցադրել էր գիրք, որն ինքն ավարտելու է փետրվարին։ Կազմից երևում է, որ գիրքը ՀՀ ԳԱԱ կողմից հրատարակված Հայոց Պատմություն ||| հատոր, գիրք առաջինն է, որտեղ նկարագրված է մեր պատմության նոր շրջանը` XVll-րդ կեսից մինչև 1918 թթ։
Ժամանակաշրջան, որը հայտնի է հայ ազատագրական պայքարի վերելքով և ավարտվում է ցեղասպանությամբ։

Հաջորդ շրջանը սկսվում է առաջին հանրապետության դժվարին ու ծանր ժամանակներով և ավարտվում պետականության կորստով, հայ ինքնության և եկեղեցու մեծ փորձություններով։
Կարծո՞ւմ եք պատահական էր ընտրել գիրքը, ոչ։ Որպես իսկական սատանիստ իր պատուհասության ութ տարիներին մշտապես սիմվոլներով մեզ հասկացրել է իր անելիքները, և այժմ էլ կրկին հուշում է շատ ծանր ժամանակների մասին։

Դե ինչ բարի վայելում, շարունակեք հետևել կեղծ քաղաքական օրակարգերին, վենսի նամակներին, հեշտ ճանապարհներով փրկության սին հույսերին։ Չբողոքեք, որովհետև 2018-ին նիկոլը մենակ չեկավ ու շատերդ նպաստեցիք մեր պատմության լավագույն ժամանակների կործանմանը։
Հա, Արևելյան Հայաստանում` ներկայիս ՀՀ, թուրքերը կոտորոծներ իրականացրել են 1918-20թթ, այսինք այն ժամանակահատվածում, որը կապիտուլյանտը ակնարկեց, որ գալու են»։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ