Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության

Ալիեւը չի կարողանում հագեցնել վրեժխնդրության իր ծարավը. Բորիս Առուշանյանը արցախյան էլիտայի «դատավճիռիների» մասին

Հանդիպում

Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով «դատավճիռը»: Այս դատավճիռների ֆոնին՝ նախօրեին Ադրբեջանի նախագահն ու ՀՀ վարչապետը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը: Որքանո՞վ է այս մրցանակի տրամադրման ժամանակը պատեհ, ու, ըստ էության, ինչի՞ մասին է այն հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը.

- Ալիեւը շարունակում է ՀՀ վրա ճնշումների եւ արցախցիներին պատժելու , նսեմացնելու քաղաքականությունը։ Չի կարողանում հագեցնել վրեժխնդրության իր ծարավը։ Նաեւ հիմք է ստեղծում «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո « մեծահոգաբար» նրանց հանձնել ՀՀ իշխանություններին։ Օրինակ Փաշինյանը ճիշտ կաներ, որ այդ պարգեւը ստանալուց առաջ գոնե պահանջներ գերիներին ազատ արձակել, այլապես , իմ կարծիքով, դա պարգեւ չէ, այլ հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող մի բան։ Ես երբեք նման պարգեւ չէի ընդունի։ Հանձնել, զոհաբերել քո հայրենիքի մի զգալի մասը, բնակչությանը դարձնել բռնի տեղահանված եւ, կատարել ագրեսորի բոլոր պահանջները եւ խոսել խաղաղության մասին ու համաձայնվել ստանալ նման պարգեւ, դա  ստորացուցիչ է։

- Այս «դատավճիռների», գերիների առկայության ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ:

- Ես բազմիցս արտահայտվել եմ այդ պայմանագրի մասին։ Դա ժամանակավոր բնույթ է կրելու' մինչեւ այն պահը, երբ թուրքական կողմերի համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ լրիվությամբ հասնելու իրենց ռազմավարական նպատակներին, այսինքն զրկել ՀՀ հզորանալու հնարավորությունից։ Իսկ այն, որ դա պիտի ստորագրվի Արցախի կորստի ֆոնին եւ ՀՀ ում ընտրություններից առաջ ինքնին շատ բան է ասում։ Նախ « մարսել» Արցախի զավթումը եւ օգնել Փաշինյանի կուսակցությանը վերընտրվել։ Հետո նրանք  կշարունակեն նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ