Սանկտ Պետերբուրգում բացահայտվել է դիակների առեւտրի սարսափազդու բիզնես
ՀասարակությունՍարսափելի հանցագործության բացղահայտման մասին են հայտարարել Սանկտ Պետերբուրգի քննչական մարմինները: Քաղաքի Ալեքսանդրովսկայա հիվանդանոցի գլխավոր պատանատոմը ձերբակալվել է օրգանների ապօրինի շրջանառության կասկածանքով։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ բաժանմունքի ղեկավարը համագործակցել է առևտրային կազմակերպության հետ, որին է տրամադրել «չպահանջված մարմիններ» օրգանների, ոսկրային հյուսվածքի և այլ մասերի հեռացման համար։
Այդ կենսաբանական նյութը մատակարարվել է այլ ընկերություններին՝ կոսմետոլոգիայի, ատամնաբուժության և վիրաբուժության ոլորտներում օգտագործելու համար։
Աղբյուրի հաղորդմամբ՝ օրգանների համար ամենահաճախ օգտագործվող մարմինները հարազատներ չունեցող և հակասոցիալական ապրելակերպ վարող մարդկանց մարմիններն էին։
Պաթանատոմից բացի, ձերբակալվել է նաև օրգաններ պատվիրած անձը՝ Ստանիսլավ Մ.-ն, բնական և տեխնիկական գիտությունների ոլորտում հետազոտություններով և մշակումներով զբաղվող լաբորատորիայի գիտական ղեկավարը։
Ընկերությունը գնված դիակները պահել է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում։