Ռուսները պատրաստվում են այս գիշեր Ուկրաինայի էներգետիկ ոլորտը լիովին ոչնչացնել. Ուկրաինական ռեսուրսներ
ՄիջազգայինՈւկրաինական մոնիտորինգային ռեսուրսների տվյալներով, Ուկրաինայի էներգետիկ ոլորտը լիովին ոչնչացնելու համար զանգվածային հարվածի նախապատրաստական աշխատանքներ են տարվում։
Ռուսաստանը կարող է զանգվածային հարված հասցնել արդեն այս գիշեր: Մոնիթորինգի ռեսուրսների տվյալներով՝ Ուկրաինայի տարածքում համակցված հրթիռային և օդային հարձակման նախապատրաստական աշխատանքները ավարտվում են։
Կօգտագործվեն հետևյալ հարվածային միջոցները՝
Մինչև 5 Տու-95ՄՍ/Տու-160 հրթիռակիրներ (մինչև 40 Х-101 թևավոր հրթիռների համակցված համազարկային կրակ)։
Մինչև 24 9Մ727/Х-69 օդային արձակման թևավոր հրթիռներ։
Մինչև 16 3Մ14 ծովային արձակման թևավոր հրթիռներ։
Մինչև 8 «Կինժալ» տիպի աէրոբալիստական հիպերձայնային հրթիռներ։
Հավանական թիրախների թվում են Կիևի, Չերկասիի, Կիրովոգրադի, Խմելնիցկիի, Վոլինի և Լվովի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։
Հնարավոր են նաև անօդաչու թռչող սարքերի կամ բալիստիկ զենքի միջոցով ճշգրիտ հարվածներ հասցնել առանձին կարևորագույն և ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներին։
Բարձր ռիսկի տարածաշրջաններ՝ Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Սումիի և Զապորոժիեի մարզեր, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված ԴԺՀ-ի այն մասը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk