Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՓՈՂՈՑ ԿԱՆՎԱՆԱԿՈՉՎԻ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ

Մշակութային

Այսօր, փետրվարի 5-ը, ՀՀ ժողովրդական արտիստուհի, անզուգական երգչուհի ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է, տաղանդաշատ, շատ սիրված երգչուհին կդառնար 69 տարեկան։

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը Գյումրիի քաղաքապետարանի մամուլի բաժնից տեղեկացավ, որ Գյումրին իր հարգանքի տուրքը կմատուցի իր լեգենդար դստերը, Ֆլորա Մարտիրոսյանի անվամբ փողոց կանվանակոչվի նրա հարազատ քաղաքում։ Անվանի երգչուհու որդին Հենրի Գևորգյանը, հարազատների ուղեկցությամբ օրերս ԱՄՆ ֊ից ժամանել է Գյումրի, հանդիպել Գյումրիի քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի և քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանի հետ։ Հենրին խնդրել է, որ իր մայրիկի հարազատ քաղաքում փողոց անվանակոչվի նրա անվամբ։ Հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում է անցել։ Ֆլորա Մարտիրոսյանի մանկությունն ու պատանեկությունը կապված է եղել Գյումրիի հետ։ Գյումրեցիները միշտ սիրով ու կարոտով են հիշում նրան։ Ավետիս Առաքելյանը նշել է, որ ավագանու քննարկմանը կներկայացնեն ու որևէ փողոց, հավանաբար աշնանը կանվանակոչեն Ֆլորա Մարտիրոսյանի անվամբ, հաջորդ տարին հոբելյանական է կլրանա ծննդյան 70 ամյակը։ Գյումրիի քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանն էլ նշել է, որ Ֆլորա Մարտիրիսյանի արվեստի պակասը իսկապես շատ է զգացվում, նրա ձայնը միշտ բոլորիս շուրթերին է։ Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը ևս երգում է, հեռու չէ այն օրը, երբ մայրիկի հարազատ քաղաքում նա էլ կունենա մենահամերգ, ասել է սիրված երգչուհու որդին Հենրի Գևորգյանը։ Ֆլորա Մարտիրոսյանը երգերը «Ծովաստղիկը», «Լիրիկական», «Իմ հասակը» միշտ բոլորիս սրտերում են։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ