Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյան Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին Սաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասին CNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետ

Հայաստանից կառավարվող խումբը 11 երկրի քաղաքացիներից մի քանի հարյուր միլիոն դրամ է հափշտակել․ «Հետք»

Պատահար

Հայաստանում բացահայտվել է ֆինանսական խարդախություններ անող հանցավոր խումբ, որի անդամները թիրախավորել են մի շարք երկրների քաղաքացիների: Տիրանալով տուժողների բանկային քարտերին տվյալներին՝ խմբի անդամները հանել են քարտերի գումարները, ձևակերպել վարկեր: «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, տուժողները հիմնականում Նիդերլանդների, Իռլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Նրանց պատճառվել է մոտ 411 մլն դրամի վնաս: Խմբի անդամներից առնվազն մեկը ՀՀ նախկին պաշտոնյա է: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Քննչական կոմիտեն 2026թ. փետրվարի 4-ին հաղորդագրություն էր տարածել խմբի գործունեության մասին, որ հանցավոր կազմակերպության անդամները ստեղծել են բարձր տոկոսով եկամուտ ապահովող ներդրումային կայքեր, հարթակներ, գոյություն չունեցող ընկերությունների կայքեր։ Ապա մարդկանց ուղղորդել են տարբեր չափի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, ինչից հետո տնօրինել են դրանք։ Արդյունքում, հանցավոր կազմակերպության անդամները յուրացրել են բազմաթիվ արտասահմանցի տուժողների՝ առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպությունը հափշտակել է առնվազն 410 մլն 853 հազար դրամ:

2025թ. դեկտեմբերի 22-ին Քննչական կոմիտեն ևս մեկ նմանատիպ հաղորդագրություն էր տարածել՝ անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին:

Նախաքննական մարմինը հայտնել էր, որ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են կեղծանուններով՝ իբրեւ իրավաբաններ, միջազգային ընկերությունների, կրիպտոհարթակների ներկայացուցիչներ, ֆինանսական պատասխանատուներ եւ կատարել համակարգչային հափշտակություններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հանցավոր կազմակերպության ղեկավարը կալանավորվել է, իսկ մասնակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորված անձը Արշակ Օրդուխանյանն է: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, մեղադրվում է 2024թ. նոյեմբերից մինչև 2025թ. հուլիսի 1-ը այլ անձանց հետ հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Ա. Օրդուխանյանը հանցավոր կազմակերպության տասնյակ այլ անդամների, ղեկավարների և կազմակերպության անդամ չհանդիսացող այլ անձանց միջոցով, նրանց հետ համատեղ, նույն ժամանակահատվածում իրականացրել է առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՍաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասինCNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետՀերթական քաղաքական սպանությունը Իրանում«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել«Փաստ». Տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի՞ Հայաստանում իշխանափոխությանԵվրոպան պատրաստվում է պատերազմի. ՆԱՏՕ-ն ընդլայնվում է. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված