ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից

ԵԱՏՄ երկրների համար նոր ազատ առևտրի գոտիներ կստեղծվեն

Տնտեսություն
ԵԱՏՄ և ԱՄԷ-ի, Մոնղոլիայի ու Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերը վավերացման փուլում: Նախատեսվում է, որ դրանք կարող են ուժի մեջ մտնել 2026 թվականի ընթացքում։ 
«Այսօր մենք համարում ենք, որ մեր արտադրողների համար ապահովել ենք մուտք դեպի շուրջ 730 միլիոն մարդուց բաղկացած շուկա։ Սա արդեն շատ լուրջ թիվ է։ Եվ հույս ունենք, որ մոտակա մեկ տարվա ընթացքում այս բոլոր համաձայնագրերն արդեն կսկսեն գործել»,-ասել է է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։։
Օվերչուկը հիշեցրել է, որ 2025 թվականին ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը (ԵԱՏՄ երկրների և Իրանի կողմից փաստաթղթի ստորագրումը տեղի էր ունեցել 2023 թվականի վերջին)։
Անցյալ տարի մեկնարկել էին բանակցությունները Հնդկաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ։ ՌԴ փոխվարչապետը կանխատեսում չի անում, թե երբ կողմերը կկարողանան ստորագրել փաստաթուղթը.
«Այստեղ թերևս դեռ վաղ է խոսել որոշակի ժամկետների մասին. կարևորն այն է, որ այդ բանակցություններն ընթանում են, և երևում է, որ բանակցային թիմը լավատեսորեն է տրամադրված»։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ