Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Բրավո՛, պարո՛ն Նահապետյան, լիովին համամիտ եմ. Արթուր Խաչիկյան

Ներքաղաքական
«Մեծ հետաքրքրությամբ դիտեցի Հայկ Նահապետյանի հարցազրույցը «24TV»-ին, ով հստակորեն ուրվագծեց իրավիճակը։ Լիովին համամիտ եմ նրա հետ։ Այս տարվա ընտրությունները մեր Սարդարապատն են։ Եթե հաղթի դավաճան աղանդավորների և թուրքական ազդեցության գործակալների խումբը, կսկսվի հայերի զանգվածային արտագաղթ, մեկ միլիոն ադրբեջանցիների ներհոսք և Հայաստանի կործանում։ Այն կկլանվի մեր հարևանների կողմից, և աշխարհում ոչ ոք առանձնապես չի մտահոգվի դրանով։ Կարող են կրկնվել 20-րդ դարասկզբի իրադարձությունները՝ նոր 1915 թվական։ Հերթը Հայաստանի բնակչությանն է:
 
Բրավո՛, պարո՛ն Նահապետյան։ Այո՛, ես նույնպես տարիներ շարունակ խոսում եմ այդ մասին։ Երբ աղանդավորների մի ամբողջ խումբ, մի ամբողջ հասարակություն ուզում է ինքնասպան լինել, նրան հնարավոր չէ կանգնեցնել։ Երբ, ինչպես դուք եք ասում, մի սենյակում մի որդու հոգեհանգիստն են անում, իսկ հարևան սենյակում հայրը քեֆ է անում մյուս որդու հետ, մի՞թե սա խելագարություն չէ։ Երբ Բաքվում ծաղրում են մեր հրամանատարներին, իսկ աղանդավորները շարունակում են լցնել իրենց փորերը և ուրախանալ, որ էժան բենզին են ստացել ու շուտով փող կլինի. երբ 12,000 երիտասարդ տղաների հիշատակը մոռացված է ու վաճառված. երբ դեղին լրագրողը համբուրում է այն պետության ղեկավարի ձեռքերը, ով հպարտանում է մեր տղաներին սպանելով, և նրան սատարում է հասարակության 17-20%-ը, էլ ո՞նց կոչել այս հասարակությանը։ Մի՞թե սա խելագարություն չէ։
 
Բրավո՛։ Դե հիմա նորից կսուլեն ու SMS-ներ կուղարկեն մի խումբ վախկոտ դրամաշնորհակեր-քարոզիչների, որոնք ոհմակով կհարձակվեն նաև Ձեզ վրա, իսկ հետո կվազեն թաքնվելու դիմակավորված ոստիկանների թիկունքում։ Ողջույն Մատնավանի (Դոնոսավանի) քաղաքապետին», -գրել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ